Կառավարությունը Երիտասարդական հիմնադրամին հատկացրեց 120 մլն դրամ
SocietyՀՀ կառավարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կտրամադրի 120 մլն դրամ՝ միջոցները Հայաստանի երիտասարդական հիմնադրամին պայմանագրային հիմքով հատկացնելու համար: Կառավարության նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց. «Այդ գումարից 90 մլն դրամը կհատկացվի Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու նպատակով»:
Նրա խոսքով՝ մնացած 30 մլն դրամը կուղղվի երիտասարդ գիտաշխատողներին աջակցելուն: