ԱՄՆ-ում անցկացվելու է Հայաստանի ամենախոշոր ներդրումային ֆորումը
SocietyԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում 2016 թվականի հոկտեմբերին անցկացվելու է Հայաստանի անկախության տարիներ պատմության մեջ ամենախոշոր ներդրումային ֆորումը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքակա նության վարչության պետ Վահագն Լալայանը:
«Ակնկալում ենք, որ ֆորումին կմասնակցեն աշխարհի մի շարք հայտնի ներդրողներ: Արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Մենք ունենք Ասիական զարգացման բանկի աջակցությունը 750 հազար ԱՄՆ դոլարի չափով: Արդեն աշխատում ենք խորհրդատվական ընկերության հետ»,-ասաց Վահագն Լալայանն` ընդգծելով, որ կազմակերպչական հարցերը կարգավորելու համար աշխատելու են միջազգային ընկերության հետ: