Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող գնման գործընթացները բաց են և հրապարակային
SocietyԵրևանի քաղաքապետարանը պարզաբանել է «Ժողովուրդ» օրթերթի հրապարակումը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
««Ժողովուրդ» օրաթերթի դեկտեմբերի 24-ի համարում «Քաղաքապետարանը գնում է ՀԷՑ-ի ճանապարհով» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում նախ տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող գնման գործընթացները բաց են և հրապարակային: Հրապարակված ցանկացած փաստաթղթի վերաբերյալ զանվածային լրատվամիջոցով տեղեկատվություն տարածելուց առաջ, կարծում ենք, անհրաժեշտ է առնվազն ուսումնասիրել և հասկանալ հարցի էությունն ու բովանդակությունը, որից հետո միայն անել եզրահանգումներ և համեմատություններ, եթե, իհարկե, հրապարակված նյութը ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու և ևս մի կառույց անհիմն մրոտելու նպատակ չի հետապնդում:
Վերը նշված հրապարակման մեջ ներկայացված Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գնման գործընթացը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ու 12 վարչական շրջանների և ծառայությունների կողմից երկար տարիներ շահագործվող ավտոմեքենաների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերմանն է վերաբերում, ինչը, բնականաբար, կազմակերպվում է յուրաքանչյուր տարի: Գնման գործընթացի օրենքով սահմանված կարգով հրապարակված հաշվետվության մեջ մանրամասն նկարագրվված են յուրաքանչյուր ավտոմեքենայի համար անհրաժեշտ աշխատանքների և ծառայու թյունների բնութագրերը, ինչպես նաև այդ ծառայությունների մատուցման տարեկան գները:
Եթե «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման հեղինակը չի տարբերում կամ ցանկություն չունի տարբերակել համայնքի սեփականություն հանդիսացող ավտոմեքենաների ընթացիկ նորոգումը ավտոմեքենա գնելուց կամ վարձակալելուց, կամ էլ, որը շատ ավելի վատ է, տարբերելով հանդերձ, փորձում է անհարկի մրոտել քաղաքային իշխանություններին, կարծում ենք` շատ ավելի ճիշտ և արդարացի կլիներ հանրությանն իրական տեղեկատվություն և փաստեր ներկայացներ»: