Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում
EconomicsՀայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների թվում և երկրորդն է տարածաշրջանում` զիջելով Վրաստանին:
Այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործարար միջազվայրի բարելավման վարչության պետ Ալբերտ Բաբայանը` ներկայացնելով Համաշխարհային բանկի և Միջազգային կորպորաց իայի կողմից հրապարակված «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցը:
«Զեկույցի մեթոդաբանության համաձայն, Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումներրից հաշվի են առնվել ընդամենը 3 ուղղությունները, որոնք իրականացվել են շինարարության թույլտվությունների տրամադրման, արտաքին առևտրի և պայմանագրերի կիրարկման ոլորտում: Արտաքին առևտրում առաջընացը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը: Դրանով պայմանավորված մեզ մոտ նվազել են սահմանային ընթացակարգերի համար սահմանված ժամանակն ու ծախսերը»,-ասաց Ալբերտ Բաբայանը:
Շինարարության թույլտվության ոլորտում իրականացված փոփոխության արդյունքում Երևան քաղաքում վերանայվել են ավարտական ակտի հետ կապված ծախսերը` տարանջատելով վարչական շրջանները: Արդյունքում` ստացվում է, որ Կենտրոն վարչական շրջանում ավարտական ակտի համար պահանջվում է ավելի բարձր գումար, քան Կենտրոնից դեպի ծայրամասեր ընկնող տարածքներում: Դրանից բացի, ցածր ռիսկային համարվող շինարարության համար այլևս չի պահանջվում նախագծերի փորձաքննություն:
Ինչ վերաբերում է պայմանագրերի կիրարկմանը, ապա Ալբերտ Բաբայանը նշեց, որ այդ ուղղությամբ արձանագրված փոփոխությունը պայմանավորված է Դատական օրենսգրքում իրականացված լրացումներով, ըստ որոնց, դատավորների նշանակումը կատարվում է պատահակության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով: Արդյունքում բարելավվել է դատական վեճերի քննության որակը: