Yerevan, 16.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սերժ եւ Ռիտա Սարգսյանները նախագահականում իսկական տոն են կազմակերպել (լուսանկարներ)

Lifestyle

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ մի շարք համայնքների՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Թթուջուր, Վահան, Ջիլ, Գեղամասար, Փամբակ-Դարանակ, Արփունք, Սոթք, Շատջրեք, Շատվան, Արեգունի, Ծափաթաղ, Կախակն, Կուտական, Տրետուք, Կութ, Նորաբակ, Ջաղացաձոր, Ավազան, Վայոց ձորի մարզի Սերս, Խնձորուտ, Խաչիկ, Բարձրունի, Արարատի մարզի՝ Տիգրանաշեն, Զանգակատուն, Երասխ, Տավուշի մարզի Բերքաբեր, Սարիգյուղ, Պառավաքար, Սևքար, Դովեղ, Վազաշեն, Կողբ, Ոսկեվան, Կայան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեհովիտ, Կոթի, Այգեպար, Բերդավան, Բաղանիս, Արծվաբերդ, Ոսկեպար, Մովսես, Ներքին Ծաղկավան, Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան, Չինարի, Բարեկամավան, Կիրանց, Այգեձոր համայնքների բազմաթիվ երեխաների, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր երեխաների, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաների:

2

Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը: Հանրապետության Նախագահն իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց: «Սիրելի՛ երեխաներ, ես և տիկին Ռիտա Սարգսյանը շնորհավորում ենք ձեզ Նոր տարվա կապակցությամբ, ավագներն ասում են՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում ենք, որպեսզի նոր տարում ձեր բոլոր ցանկություններն իրականություն դառնան: Ցանկանում ենք, որ այս արձակուրդային տոնական օրերը ձեզ նոր, լավ եռանդ հաղորդեն, որպեսզի կարողանաք ավելի լավ սովորել, որպեսզի կարողանաք դառնալ մեր երկրի արժանավոր և արժանապատիվ քաղաքացիներ: Ցանկանում ենք, որ այս և նման օրերը, սիրելի՛ երեխաներ, ձեզ լավ տրամադրություն հաղորդեն, որպեսզի դուք լինեք ավելի երջանիկ, լավատես լինեք, որպեսզի դուք տրամադրվեք բարի գործերի: Ուզում եմ, որպեսզի դուք վստահ լինեք, որ ձեր ծնողները և, ընդհանրապես, բոլոր մեծահասակներն ամեն ինչ անելու են, որպեսզի դուք բարով մեծանաք, որպեսզի դուք կյանքի նկատմամբ լցվեք լավատեսությամբ, լինեք բարի, որովհետև աշխարհն ավելի լավն են դարձնում բարի մարդիկ, աշխարհն ավելի լավն են դարձնում լավատեսությամբ լցված մարդիկ: Չարությամբ, կեղծավորությամբ անհնար է լավ գործեր կատարել: Մենք ուզում ենք, սիրելի՛ երեխաներ, որպեսզի դուք մի քանի տարի հետո գաք այս դահլիճ արդեն բոլորովին այլ կարգավիճակով: Ցանկանում ենք, որպեսզի ձեզնով հպարտանան ոչ միայն ձեր ծնողները, այլ մեր ողջ ժողովուրդը, այնպես՝ ինչպես ամեն տարի այստեղ այս դահլիճում հավաքվում են գերազանց սովորողները, հանրապետական և միջազգային մրցույթներում հաղթողները, և մենք բոլորս հպարտանում ենք: Ուզում եմ, որպեսզի այստեղ եղած տղաներն ունենան այնքան հաջողություն, որքան հաջողություն ունեն, օրինակ, Հենրիխ Մխիթարյանը, Լևոն Արոնյանը: Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք ապրեք խաղաղ երկնքի տակ, ցանկանում ենք, որպեսզի ձեր ծնողները շատ ավելի ժամանակ և հնարավորություն ունենան ձեր գիտելիքները, ձեր աշխարհայացքն ընդլայնելու համար:

4

Այստեղ հիմնականում ներկա են սահմանամերձ շրջանների երեխաները: Բոլորի համար խաղաղությունն ամենացանկալին է: Մարդն ապրի Տավուշում, թե Երևանում, խաղաղությունը երկուսի համար էլ նույն բարձր արժեքն ունի, որովհետև պատերազմը շատ վատ բան է, սիրելի՛ երեխաներ: Եվ մենք ձեզ ցանկանում ենք, որպեսզի երբեք, որևէ անգամ դուք կրակոց չլսեք: Ամեն, ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդպես լինի: Աշխարհի ամենալավ բանը գիրքն է, սիրելի՛ երեխաներ: Ուզում եմ, որպեսզի դուք, ինչպես ասում են՝ պինդ լինեք, առաջին հերթին՝ տղաները: Ուզում եմ, որ մեր աղջիկներն էլ շատ հոգատար լինեն, նմանվեն իրենց մայրերին, իրենց տատերին, լինեն շատ գեղեցիկ, կարգապահ, որ հեռու ապագայում ունենաք ձեզ պես կարգապահ, գեղեցիկ երեխաներ:

56

Մեկ անգամ ևս մենք շնորհավորում ենք ձեզ այս լավ տոնի կապակցությամբ, և բոլորդ միասին պետք է խոստանաք, որ դուք ուրախ եք լինելու: Պետք է ուրախ լինել, որպեսզի կարողանաք շատ լավ գործեր կատարել: Իսկ մեր երկրի ապագան դուք եք և ձեր հասակակիցները մեր հանրապետությունում: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում ենք ձեզ այս փայլուն, այս ամենալավ տոներից մեկի կապակցությամբ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

910

Սահմանամերձ համայնքներից երեխաները մայրաքաղաք են ժամանել մեկ օր առաջ, և Նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելուց բացի, նրանց համար կազմակերպվել է մշակութային լրացուցիչ ծրագիր՝ այցելություն Հայաստանի պատմության թանգարան և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Երեխաների համար երեկ նաև շրջայց է կազմակերպվել գիշերային տոնական Երևանով:

78

1112131415161718

 

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee