Արտարժույթները թանկացել են. «Նասդաք Արմենիա»-ում դոլարի առքուվաճառք չի կայացել
EconomicsՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 480.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.62 դրամով:
Եվրոյի փոխարժեքն աճել է 2.51 դրամով և կազմել 526.54 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.03 դրամով և կազմել 715.40 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 6.86 դրամ:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են արծաթը` 221.36 դրամ, ոսկին`16 հազար 501.41 դրամ, պլատինը` 13 հազար 377.23 դրամ:
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել: Առաջարկը կազմել է 485.00 դրամ, պահանջարկը` 483.75 դրամ: