Ինչպե՞ս են օձի կաշվից իրեր պատրաստում (լուսանկարներ)
LifestyleԻնդոնեզիայում, որտեղ գտնվում են օձի կաշվի մշակման մի քանի գործարան, պատրաստում են օձի կաշվից ամենաբարձրորակ կոշիկները, պայուսակները և բաճկոնները:
Այդ գործարանների աշխատակիցներն արդեն մասնագիտացել են կաշվե իրեր պատրաստելու գործում և գիտեն այս կամ այն աքսեսուարը կամ հագուստը կարելու համար օձի ո՞ր տեսակի կաշին է ավելի ձեռնատու: Օրինակ` պայուսակի համար նախընտրելի է օգտագործել պիտոնի, կոբրայի կամ ծովային օձի կաշին:

Օձի կաշին մշակելն այնքան էլ հեշտ գործ չէ: Նախ և առաջ օձի մեջ ջուր են լցնում, որպեսզի մի որոշ ժամանակ անց նրանից հեշտությամբ հեռացնեն կաշին: Այնուհետև, արդեն հեռացված կաշին տեղադրում են հատուկ ջեռոցներում, որպեսզի չորանա:
Օձի միսը ևս օգտագործում են: Այն բավականին մեծ պահանջարկ ունի կոսմետիկ միջոցների և դեղամիջոցների արդյունաբերության մեջ: Այն հիանալի միջոց է աստմայի և դեմքի մաշկի խնդիրների դեմ:





