15 բան, որ դուք չգիտեք Զիդանի մասին (լուսանկարներ)
LifestyleԳենետիկ հիվանդություն.Միշտ ժպտացող Զիդանը երբեմն տեղի է տալիս հոգնածության առաջ, պատճառը թալասեմիա կոչվող, քիչ հայտնի հիվանդությունն է, որը բացահայտվել է նրա մոտ Մադրիդում խաղալու տարիներին: Հիվանդությունը ազդում է արյան կարմիր գնդիկների վրա և դժվարացնում մարմնում թթվածնային նյութափոխանակությունը:

Զիդանը և ծխախոտը. Որպես չծխող հայտնի Զիդանին 2006թ. աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղի ժամանակ լուսանկարել են ծխախոտը ձեռքին:

Երբ Զիդանը ծեծում էր Դեսայիին. 1990-ական թթ. Զիդանի և Մարսել Դեսայիի միջև կոնֆլիկտը հասել էր գագաթնակետին, նրանք դիմում էին արդեն ձեռքերի օգնությանը: Սակայն դա չչի խանգարել նրանց տարիներ անց լինելու լավ ընկերներ:

Մարզիչի «չնչին» աշխատավարձը. Կարլո Անչելոտիի կողքին Զիդանը որպես մարզիչ ստանում է շատ ավելի քիչ աշխատավարձ, քան խաղալու տարիներին:

Զիդանի երեխաները. Էնզոն, Լուկան, Թեոն և Էլիազը, նրանցից այժմ հայտնի է Էնզոն, ով ցանկանում է անցնել հոր անցած ճանապարհը: Նա այժմ խաղում է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում:

Զիդանի քույրերը և եղբայրները. լուսանկարում քույրը` Լիլան, ունի երեք եղբայր:

Տեր և տիկին Զիդաններ. Զինեդին Զիդանը և Վերոնիկա Ֆերնանդեսը ամուսնացել են 1994թ. Բորդոյում:

Կուռքը. Էնցո Ֆրանչեսկոլին` Զիդանի մանկության կուռքը:

Առանձնահատուկ հարաբերությունների մեջ է սննդամթերք արտադրող հանրահայտ Դանոն ընկերության տնօրեն Ֆրանկ Ռիբուդի հետ:

Զիդանը` Մարսելի Օլիմպիկի գլխավոր մարզիչ. Նա այնքան սիրված հերոս է Մարսելում, որ ցանկացած այցելությունից հետո նման խոսակցություններից հնարավոր չի լինում խուսափել:

Զիդանը և դոպինգը. Իր ամբողջ կարիերայի ընթացքում երբեք Զիդանի մոտ դոպինգ չի հայտնաբերվել:

Զիդանը կարող էր խաղալ Ալժիրում. Նա ծնվել է ալժիրցիների ընտանիքում, կարող էր լինել Ալժիրի ազգային հավաքականի կազմում, սակայն Զիդանը մեծացել է Ֆրանսիայում և ընտրել ֆրանսիական հավաքականը:

Ինչու է Զիդանը աջակցում Քաթարին. Ըստ էության նա այդ քայլով շնորհակալություն է հայտնում այդ թիմին` կարիերան այնտեղ ավարտելու հրավերի համար:

Զիդանը` կատակերգու. Նա խաղացել է մի քանի կատակերգությունների մեջ, կոմիկ դերասան Ժամել Դեբուզի հետ
