Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչո՞ւ է Ռուսաստանը կրավորական կեցվածք ընդունում, իսկ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները՝ խորիմաստ լռում

Interview

Դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Օրեր անց՝ դեկտեմբերի 21-ին, Սարգսյան-Ալիև հանդիպմանը հաջորդեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը՝ ՀԱՊԿ նախագահող երկիր Հայաստանի նախաձեռնությամբ:

Գագաթաժողովին ՀՀ նախագահն իր ելույթում ասել էր. «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ինքնաձիգներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ:

Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված: Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»:

ՀՀ նախագահի երկու հանդիպումների ժամանակ, սակայն, այդպես էլ ադրբեջանական կողմը ոչ միայն չլռեց, այլև շարունակեց տարբեր տրամաչափի ռազմական տեխնիկայով հարված հասցնել ԼՂՀ-ի և Հայաստանի խաղաղ բնակչությանը: Բացի այդ, շարունակում է նաև իրականացնել մի շարք դիվերսիոն գործողություններ:

Չնայած ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը մշտապես կանխել են հակառակորդի նախահարձակ գործողությունները և լիարժեքորեն վերահսողություն են իրականացնում շփման գծի ողջ երկայնքով, բայց, այնուամենայնիվ, օրերս ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տարեվերջյան ասուլիսի ժամանակ նշեց, որ հրադադար այլև չկա. «Ես կխնդրեմ, որ ձեր ընդհանուր գրական տերմինաբանության մեջ օգտագործեք «պատերազմ» բառը և չօգտագործեք «հրադադարի խախտում» բառակապակցությունը, որովհետև հրադադար մենք, ըստ էության, այլևս չունենք:

Ինչ մնում է մեր գործողությունների տրամաբանությանը, դուք շատ լավ հասկանում եք, և ես ամեն անգամ չեմ կարող փակագծերը բացել, թե ինչպիսի կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում: Կարծում եք՝ հակառակորդն այդքան տանկերը բերում է առաջնագիծ, որպեսզի կրակի մեկ կամ երկու զինվորի ուղղությամբ ու ծա՞փ տա: Իհարկե, ոչ: Հակառակորդն իր առջև շատ ավելի լուրջ խնդիրներ է դնում, ուղղակի ոչ մի անգամ չի ստացվում»,- ասել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ նախագահի երկու այցերի և ՊՆ խոսնակի հայտարարության մասին քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ Բեռնում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը չի կարելի արդյունավետ համարել, քանի որ մինչ հանդիպումը և դրանից հետո էլ Ադրբեջանը շարունակել է խախտել հրադադարը: Քաղաքագետի կարծիքով՝ այդ հանդիպումը դատարկություն էր և ի սկզբանե այդ մեկժամյա բանակցությունները կարելի է ձախողված համարել նաև այն առումով, որ դրանից կարճ ժամանակ անց, նորից վերսկսվեցին զինվորական սադրանքները, որից պարզ է դառնում, որ այն ընդամենը միջոցառում էր, որը պետք էր անցկացնել:

Խոսելով ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ նախագահի հնչեցած ելույթի մասին՝ Ս.Շաքարյանցը նշեց, որ դա հենց այն հարթակն էր, որտեղ և պետք էր հնչեցնել այն, ինչի մասին խոսեց նախագահ Սարգսյանը:

-Դուք ասում եք՝ «պետք է», բայց բազմիցս ականատես ենք եղել, որ նույն ՀԱՊԿ անդամ պետությունները և մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունը մշտապես կրավորական կեցվածք են ընդունել և որևէ կերպ չեն արձագանքել Ադրբեջանի կողմից սանձազերծած նախահարձակ գործողություններին:

-Իսկ լսե՞լ եք, որ Հայաստանի որևէ ներկայացուցիչ ՀԱՊԿ-ի գագաթաժողովներից մեկի կամ որևէ այլ հանդիպման ժամանակ բարձրաձայն Ադրբեջանի գործողությունների մասին որևէ հարց հարուցի: Ո՛չ: Առաջին անգամ է նման հայտարարություն արվում, որը նույնիսկ չի կարելի հայտարարություն համարել, քանի որ մեր նախագահը, ի տարբերություն ՊՆ մամլո խոսնակի, դեռևս որևէ անգամ Ադրբեջանի գործողությունները և ներկայիս իրավիճակը չի որակել որպես պատերազմական:

Սերժ Սարգսյանի հայտարարություններում նման որակում չկա, այլ կա միայն կիսաակնարկային մեղադրանքներ, թե՝ ամոթ է ձեզ, դուք դաշնակիցներ եք: Միայն դա կա, իսկ նա չի որակում այն որպես պատերազմ: Այդ դեպքում ո՞վ պետք է այդ մասին հայտարարի: Իհարկե, երկրի գերագույն գլխավոր հրամանատարը: Անհեթեթ է, երբ դա հայտարարում է ՊՆ մամլո քարտուղարը և ոչ թե երկրի նախագահը: Ծայրահեղ դեպքում դա պետք է հայտարարի երկրի պաշտպանության նախարարը:

-Բայց եթե երկրի նախագահը նման հայտարարություն անի, արդյո՞ք դա չէր դիտվի որպես պատերազմ վերսկսելու մասին հայտարարություն:

-Պատերազմը պետք է կամ հայտարարել կամ մեղադրել որևէ երկրի, որ քո երկրի հանդեպ պատերազմ է հայտարարել: Իսկ մեր ղեկավարները ոչ այս են անում, ոչ էլ երկրորդը: Դրա փոխարեն նման հայտարարություն է կատարում ՊՆ մամլո խոսնակը:

Ես դեմ չեմ, որ դա կարելի է ընկալել, որպես պաշտոնական հայտարարություն, բայց դա հակասում է մեր գործող Սահմանադրությանը: Միայն երկրի նախագահն առաջին հերթին իրավունք ունի հայտարարել, որ Ադրբեջանի գործողությունները պատերազմ է, հարգելի ժողովուրդ, կամ դիմի ցանկացած գործընկերոջ՝ դա լինի ՀԱՊԿ, ԵԱՀԿ կամ ՄԱԿ:

Երկրի նախագահը այդ մասին չի ասում և մենք սպասում ենք, որ ՀԱՊԿ-ը պետք է միջամտի՞: Չէ՞ որ նախ պետք է հայտարարություն լինի այդ մասին: Հայաստանը ՀԱՊԿ-ում ունի իր ներկայացուցիչները՝ արտգործնախարար Է.Նալբանդյանը, Պնախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ գլխավոր շտաբի պետը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ նույնպես ունենք, բայց ուզում ենք, որ առանց պաշտոնական դիմումի ՀԱՊԿ-ն արձագանքի: Ինչո՞ւ:

-Իսկ դեկտեմբերի 21-ին Հայաստանի հրավիրած ՀԱՊԿ գագաթնաժողովն ու ՀՀ նախագահի ելույթը չի՞ կարելի պաշտոնական հայտարարություն համարել:

-Ո՛չ: Ելույթում չի ասվել՝ ես հենց այս նիստում պահանջում եմ դատապարտել Ադրբեջանի գործողությունները կամ ես պահանջում եմ ձեր օգնությունը: Հայտարարության մեջ նման խոսքերը բացակայում են:

-Փաստորեն, ձեր կարծիքով այդ է պատճառը, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները շարունակում են խորիմաստ լռել:

-Այո՛: Տեսեք՝ Էրդողանն ինչ արեց: Ռուսական ռազմական «Սու-24» օդանավը ոչնչացրեց և անմիջապես թռավ ՆԱՏՕ՝ աջակցություն խնդրելու: Եթե նա աջակցություն չխնդրեր, ՆԱՏՕ-ն թքած կունենար, թե ինչ է կատարվել Թուրքիայի զինված ուժերում: Սա է կարգը և եթե որևէ երկիր որևէ հավաքական անվտանգության անդամ է և ուզում է, որ իրեն օգնեն, պետք է դիմի, ոչ թե Հայաստանում նստի ու սպասի, որ այս կամ այն կազմակերպության անդամ պետությունները գան, չոքեն ու ասեն՝ ցավդ տանեմ, Հայաստան, մենք ձեր կողմից եք: Նման բան չկա համաշխարհային քաղաքականության պրակտիկայում: Պետք է դու դիմես:

-Այնուանենայնիվ, ՊՆ հայտարարությունը, թե «մենք հրադադար ըստ էության, այլևս չունենք» և առաջարկում է օգտագործել «պատերազմ» բառը «հրադադարի խախտում» բառակապակցության փոխարեն, սա ձեր կարծիքով չի՞ նշանակում, որ առաջիկայում կարող է ավելի սրվել իրավիճակն առաջնագծում:

-Իմ կարծիքով, հավանաբար, կշարունակվեն Ադրբեջանի նախահարձակ գործողությունները և սադրանքները, բայց այսօրվա իրողություններից ելնելով լայնամասշտաբ պատերազմ դեռ չի սպառնում, քանի որ բոլորն էլ քաջ գիտակցում են, որ Ռուսաստան-Պարսկաստան դաշինքի արանքում գտնվող երկրները երկար չեն կարող դիմանալ, եթե երկու տարբեր կողմից ճնշումներ լինեն:

Բացի այդ, գերտերությունները կտրականապես դեմ են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմ բռնկվի և թույլ չեն տա, որ Ադրբեջանը խափանի նրանց ծրագրերը, որը վերաբերում են ոչ միայն Անդրկովկասին, այլև Մերձավոր արևելքին:

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia