Հաքերները կոտրել են թուրքական բանկերի կայքերը
SocietyՀաքերները կիբեր հարձակումների միջոցով կոտրել են թուրքական բանկերի կայքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, շուրջ մեկ շաբաթ տևած հարձակումները դեկտեմբերի 24-ին ի վերջո արդյունք են տվել:
Թուրքական կողմից հայտնել են, որ առաջիկա օրերին ակնկալվում են ավելի մեծաթիվ հարձակումներ:
Ավելի վաղ Anonymous խմբից հաքերներըհայտարարել են Թուրքիայի կառավարությանդեմ լայնամասշտաբ արշավ սկսելու մասին՝նրան մեղադրելով «Իսլամական պետություն»ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ:YouTube-ում զետեղված տեսաուղերձումհաքերները հայտարարել են, որ «Թուրքիանաջակցում է ԻՊ-ին՝ խմբավորումից գնելովնավթ եւ հոսպիտալացնելով նրա զինյալներին»: «Մենք չենք հանդուրժի, որ Էրդողանը շարունակի օգնել ԻՊ-ին»,- ասված էուղերձում: