2016-ի ձմեռային սեզոնի «must have»-երի հնգյակը
LifestyleNews.am-ը գրում է.
Նորաձևությանը հետևող կանայք 2016-ին արդի միտուներին համապատասխան պետք է թարմացնեն իրենց զգեստապահարանը։ Ուստի, NEWS.am STYLE-ը ներկայացնում է 2016-ի ձմռան «must have»-երի թոփ հնգյակը։
1․ Վերարկուներ, սվիտերներ, սովորական չափսից մեծ տաբատներ (oversized)
Այս սեզոնին «արական» վերարկուները ակտուալ են, քան երբևէ։ Երկար փեշեր, իջեցրած ուսագծեր, իսկ կտրվածքն այնպիսին է, կարծես կարող ես փաթաթվել տաք վերմակի մեջ։

Նորաձև կլինեն նաև կանացի բլուզների հետ «տղամարդու» պիջակներն ու տաբատները, որոնց վրա բազմաթիվ ծալքեր են հայտնվում քայլելիս։

Նման մոդելները ներկայացված են նորաձևության այնպիսի «գիշատիչների» հավաքածուներում, ինչպիսիք են Proenza Schouler-ը, Gucci-ն, Givenchy-ն, Carven-ը, Alexander Wang-ը։ Michael Kors-ն ու Chloé-ն իրենց հերթին որոշեցին կանաց նավաստու զգեստ հագցնել՝ իրենց ծովային բոլոր դետալներով։ Ավելի նրբագեղ վերարկուներ ներկայացված են Nina Ricci-ի և Isabel Marant-ի հավաքածուներում։
2․ Լայն տաբատ-շրջազգեստ
Այս սեզոնում նման տաբատները շատ նորաձև են համարվում։ Բացի այդ, դրանք չափազանց հարմար են, իսկ ազատ ձևը թույլ կտա թաքցնել մարմնի թերությունները։ Դիզայներները խորհուրդ են տալիս նման տաբատների հետ ազատ սվիտերներ հագնել և կիպ շապիկներ։

3․Ռոմանտիկ գոթական ոճ

Սև գույնի սիրահարները կարող են ցնծալ։ Այս գույնը կրկին նորաձև է։ Մռայլ, բայց էլեգանտ գեղեցկությունը գոթական femme fatale ոճով ներկայացված է Calvin Klein-ի, Vera Wang-ի և այլ հավաքածուների մեջ։

4․ Սեզոնի արքա՝ թվիդ
Այս սեզոն թվիդից կարված հագուստը գրավել է նորաձևությունը՝ լքելով դասական թվիդե վերարկուի սահմանները։ Նորաձևության տները առաջարկում են թվիդից շրջազգեստներ, կոմբինեզոններ, սարաֆաններ և նույնիսկ տոպեր։ Այդ տեսակ հագուստով թեթև է և միևնույն ժամանակ՝ հարմար ու տաք։ Ոչ պակաս ակտուալ կլինեն նաև զգեստները, շրջազգեստները և «patchwork» ոճի սվիտերները։

5․Ծալադարսերով կիսաշրջազգեստներ և տրիկոտաժե զգեստներ

Ծալադարսերով կիսաշրջազգեստը կրկին նվաճում է նորաձևության օլիմպը։ Դիզայներներն առաջարկում են ինչպես էլեգանտ դասական մոդելներ՝ 80-ականների շնչով, այնպես էլ սպորտային տարբերակներ՝ անցած դարի թենիսիստուհիների ոճով։

Նորաձև են նաև զուսպ տրիկոտաժե զգեստները։ Սակայն պետք է հաշվի առնել, որ տրիկոտաժն ընդգծում է մարմնի թերությունները, այդ իսկ պատճառով պետք է զգուշությամբ ընտրել այդ տեսակ զգեստները։