«Ժողովուրդ». Ռուստամ Գասպարյանի որդին ձերբակալվել է
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդին երեկ ձերբակալվել է: Ռոմա Գասպարյանը Երևանում անձի առևանգման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր գտնվում դեռ ամառվանից:
Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նույնիսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոմա Գասպարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում էր կայացրել, և ձերբակալությունից հետո նա միանգամից տեղափոխվել է կալանավայր:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: