2015-ին 266 պետական ծառայողներ մատչելի բնակարան են ստացել. նախարար
Society2015-ին 266 պետական ծառայողներ մատչելի բնակարան են ստացել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը՝ ամփոփելով տարվա արդյունքները, նշել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Բնակարանները տրվել են արտոնյալ գներով (310 հազար դրամ կամ մոտ 650 դոլար մեկ քմ-ի համար) Երեւանի Արաբկիր վարչական շրջանում նպատակային նոր բնակելի համալիրում:
«Չեմ բացառում, որ 2016 թվականին այս ծրագիրը կշարունակվի»,-ընդգծել է նախարարը: