Սուրբծննդյան համբույրներ. Դեւիդ Բեքհեմը կնոջ հետ հուզիչ լուսանկար է հրապարակել
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Այսօր՝ ավելի ճիշտ դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ծնունդը: Դեւիդ Բեքհեմը ու նրա կինը՝ Վիկտորիան, իրենց միկրոբլոգներում սուրբծննդյան լուսանկարներ են հրապարակել: Դեւիդի հրապարակած լուսանկարներից մեկում երեւում է, թե ինչպես է զույգը քնքշորեն համբուրվում:

«Սուրբ ծննդյան համբույրները լավագույնն են: Երեխաներն են լուսանկարել մայրիկին ու հայրիկին: Շնորհավոր Սուրբ ծնունդ»,- գրված է լուսանկարի տակ:

Վիկտորիան էլ ընտանիքին ցույց է տվել մինյոնների կերպարով:

Իսկ սա Սանտայի համար

Դեւիդը՝ կերպարի մեջ