Պեսկովը պատմել է, թե Պուտինը որտեղ է դիմավորելու Նոր տարին
SocietyՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավանդաբար Ամանորը կտոնի տանը՝ ազգականների ու մերձավորների շրջապատում: Այդ մասին պատմել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Արմենպրեսը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մինչեւ ամսի 30-ը ներառյալ նախագահի աշխատանքային գրաֆիկն արդեն պլանավորված Է. նա աշխատում Է: Ինչ վերաբերում Է Ամանորը դիմավորելուն, ապա նա ավանդաբար այն կդիմավորի տանը… ազգականների ու մերձավորների հետ»,-ասել Է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Պուտինը որտեղ Է դիմավորելու Նոր տարին: