«Ներդաշնակության մեղեդի». Անդրե Սիմոնյանը՝ թուրք երաժիշտների հետ համագործակցության մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«The Beautified Project» հայկական ռոք խումբն այս պահին հատուկ ծրագրով գտնվում է Թուրքիայում: Life.panorama.am-ի հետ զրույցում խմբի հիմնադիր, ռոք երաժիշտ Անդրե Սիմոնյանը հայտնեց, որ վերջին օրերին կարեւոր գործով են զբաղված.
««The Beautified Project» խումբը մասնակցեց մի ծրագրի, որի խորագիրն է «Ներդաշնակության մեղեդի»: Այս ծրագիրն իմ առաջարկն էր ԱՄՆ դեսպանատանը, իսկ դրա գաղափարի հիմքում ընկած է, որ հարեւան երկրները՝ Հայաստանն ու Թուքիան, ունենալով պատմական եւ քաղաքական բարդ խնդիրներ, այսօր ապրեն խաղաղ պայմաններում, մենք քարոզում ենք, որ այս երկու երկրների քաղաքացիները՝ հայերն ու թուրքերը միմյանց հետ ընկերական հարաբերություն ունենան, իսկ երաժշտությունը եւ մշակույթն ընդհանրապես շատ մեծ դեր կարող են ունենալ այդ ընկերությունը ստեղծելու հարցում: Հուսանք, այս երաժշտական նախագիծը իր դերը կունենա այդ հարցում»,- նշեց Անդրե Սիմոնյանը:
«Նախագծի մասնակիցներն են չորս հայտնի թուրք երաժիշտներ Բորակ Մալչոկը, Մերթ Էլմասը, Յուրդալ Թոքչանը եւ Գոքսալ Բաքթագիրը: Նրանք համաշխարահային անուն ունեցող երաժշիտներ են, ովքեր միացան մեր ծրագրին եւ միասին գործիքավորեցինք իմ գրած նոր երգը, որը կոչվում է «Մի մեղադրիր ինձ»: Մենք ծրագրել էինք, որ այս խմբով համերգներ ունենաք Երեւանում եւ Ստամբուլում: Չմոռանամ նշել, որ մեզ եւ թուրք երաժիշտներին կապողը Թուրքիայում հայտնի ստամբուլահայ երգչուհի Սիբիլն է, ով այս ծրագրի շատ գեղեցիկ խորհրդանիշը դարձավ, քանի որ նա հայտնի է թե Թուրքիայում, թե Հայաստանում: Սիբիլը եւս մասնակից դարձավ այս ծրագրին եւ որպես երգչուհի, եւ որպես Թուրքիայի կողմից պրոդյուսեր»,- նկատեց ռոք երաժիշտն ու հավելեց, որ թուքր երաժիշտները արդեն այցելել են Երեւան.
Շարունակությունը՝ այստեղ.