Պավել Վոլյա. Ես սեքսի համար ժամանակ չունեմ
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Comedy Club-ի մասնակից Պավել Վոլյան wday.ru –ին տված հարցազրույցում խոստովանել է թե ինչպես է փոխվել իր կյանքը երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
2015-ին մայիսին ծնվել է շոումենի ու մարմնամարզուհի Լյայսան Ուտյաշեւայի դուստրը՝ Սոֆիան: Պավելը պատմել է, թե ինչպես է իր կյանքը փոխվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:

Դերասանի խոսքով, նա ավելի ուշադիր է դարձել ու հիմա ամեն մի մանրուքի համար պատրաստ է շտապ օգնություն կանչել փոքրիկ Սոֆիայի համար: Պավելը պատմել է, որ դստեր նկատմամբ բոլորովին այլ հայրական զգացմունքներ ունի, քան որդու Ռոբերտի նկատմամբ. դստեր համար նա ավելի շատ է անհանգստանում ու հասկանում է, որ նա ավելի փխրուն արարած է՝ ի տարբերություն որդու: Դերասանը նաեւ նշել է, որ արդեն երկու տարի է չի կարողանում կարգին քնել, քանի որ կնոջ՝ Լյայսան Ուտյաշեւայի հետ միասին են հոգ տանում երեխաների մասին՝ առանց դայակի օգնության:
Վոլյան խոստովանել է, որ երեխաները ուժասպառ են անում ու ժամանակի պակասից տուժում է նաեւ իրենց ինտիմ կյանքը: Պաշան հավելել է, որ իրենք սեքսի համար բոլորովին ժամանակ չունեն:
«Երբ երկու երեխա ունեք՝ դուք սեքսի համար ժամանակ այլեւս չեք ունենում: Ամբողջ ժամանակդ երեխաներիդ ես հատկացնում: Գիտեք, թե ինչպե՞ս է լինում սիրային նախաբանը, երբ երկու երեխա ունես: Պարզապես գլխով ցույց ես տալիս ննջարանի կողմը: Կա նաեւ ձայնով նախաբան. գլխով ես անում ու ասում՝ «Գնացինք»: Բայց ես սիրում եմ այն կյանքը, որով մենք ապրում ենք, ու չէի ուզի, որ այն փոխվեր: Ընտանիքից ավելի կարեւոր բան ինձ համար չկա ու չի կարող լինել: Մնացած ամեն ինչը մանրուքներ են, հիմարություններ, կատակի թեմաներ: Ես սարսափելի սիրում եմ իմ ընտանիքին, իմ երեխաներին: Երբ ստիպված եմ լինում նրանցից երկու օրով հեռանալ, ես խելագարվում եմ»,- խոստովանել է Պավելը: