2015 թվականին նվազել են մոր և մանկան մահացության դեպքերը
SocietyՀայաստանի առողջապահության ոլորտում 2015 թվականին մեծ հաջողություններ են գրանցվել մոր և մանկան առողջության ապահովման ծրագրերում: «Նախորդ տարիների համեմատությամբ նվազել է մոր և մանկան մահացության դեպքերը:
Այս ցուցանիշը մեզ ոգևորում է, սակայն դեռևս գոհացուցիչ չէ»,- տարեվերջյան ամփոփոիչ ասուլիսին լրագրողներին նման կարծիք հայտնեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
ՀՀ առողջապահության նախարարության Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը քննարկում է ոչ միայն մայրական մահվան, այլև հրատապ լուծում պահանջող հարցերը, վերանայվում են գործող չափորոշիչները` առաջիկայում նման իրավիճակներից հնարավորինս խուսափելու կամ արագ և ճշգրիտ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Նախարարի խոսքով` մտահոգիչ է 2015թ. 11 ամսվա ընթացքում արձանագրված ծնունդների թվի նվազումը։ 38 հազար 716 ծնունդ, որը 2014թ. 11 ամսում արձանագրված ծնունդներից պակաս է 970-ով (2014թ.՝ 39 հազար 686 ծնունդ): Ժողովրդագրական այս ցուցանիշի բարելավումը տարբեր գերատես չությունների համատեղ ջանքեր է պահանջում։
Ընթացիկ տարում երկրում առաջին անգամ օրենսդրորեն ամրագրվել են «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները»։ Պետական բյուջեից հատկացված 78 մլն դրամն ուղղվել է անապահով մոտ 40 ամուսնական զույգի անվճար կամ արտոնյալ պայմաններով անպտղության հետազոտման և արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցելուն:
2016թ. ՀՀ կառավարություն կներկայացվի 2015թ. հաջորդող տարիների«Վերարտադրողական առողջության բարելավման ազգային 2016-2020թթ. ծրագիրը»։ Կշարունակվի միջազգային համագործակցությա նշրջանակում մշակված «Հղիների նախածննդյան հսկողության բարելավման, պտղի ներարգանդային ախտորոշման, զարգացման արատների վաղ հայտնաբերման ծրագիրը»։
Պատասխանելով հարցին, թե ինչ է անում նախարարությունը կանխելու բժիշկների սխալների հետևանքով երկրում գրանցվող մահացությունները, նախարարն ասաց, որ Հայաստանում անձեռնմխելի որևէ բուժհիմնարկ չկա, իսկ առանձին դեպքերի հետ կապված իրավապահներն իրենց աշխատանքը բարձր մակարդակով իրականացնում են:
«Բայց ես դեմ եմ, երբ ոտնահարում են անմեղության կանխավարկածը, երբ ազնվաբարո աշխատող բժիշկը վաղաժամ մեղադրվում է այն գործողություների մեջ, որը որևէ դատարան չի հաստատել: Բժշկի հեղինակության հետ կապված խնդիրները պետք է ավելի զգույշ քննարկեն հատկապես լրատվամիջոցները: Բոլոր դեպքերը իրավական տիրույթում են, կարող եմ միանշանակ ասել, որ անձեռնմխելիության գործոն չկա, մենք անաչառության գործոնը երաշխավորում ենք»,- հավելեց նա:
Անդրադառնալով ամռանը «Շենգավիթ» կենտրոնում սպասարկվող հղի կնոջ՝ Մերի Մարգարյանի և նրա փոքրիկի մահվան օրինակին, Արմեն Մուրադյանը նշեց, որ երկրում տարեկան գրանցվում է 72-75 հազար հղի կին, և գրանցվում է շուրջ 50 հազար ծնունդ, 7000 արհեստական ընդհատում և 3.5 հազար վիժում, որից 1.5 հազարը բժշկական ցուցումներով, հղիների մյուս մասը տեղափոխվում է հաջորդ տարի:
«Հղիության պաթոլոգիա գոյություն ունի ամբողջ աշխարհում, մեզ մոտ գրանցվում է 18 հազար դեպք, որից միայն 100-ն է կռիվ տալիս կյանքի ու մահվան հետ: Յուրաքանչյուր ծննդօգնության հիմնարկն այս տարի չափագրվել և մշտադիտարկվել է, արդյունքում ունենք նախորդ տարվա համեմատ մահացության 5 դեպք: Մինչև 7 օրական, մինչև 28 օրական, մինչև մեկ տարեկան, մինչև 5 տարեկան և մինչև 7 օրական երեխաների մահացությունների նվազում: Մենք հազարամյակների մարտահրավերների շեմը հաղթահարել ենք»,-ասաց նա:
Նախարարի հավաստամամբ` Մերի Մարգարյանի մահվան փաստով իրենց կողմիÖ իրականացված ուսումնասիրությունների փաթեթը ներկայացրել են քննչական կոմիտե: