Արցախի նախագահը ձմեռային տարեշրջանին նվիրված խորհրդակցություն է հրավիրել
SocietyԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանին համապատասխան ծառայությունների պատրաստականությանը եւ դրանց անխափան աշխատանքին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հատուկ ուշադրություն է դարձվել Ամանորյա տոներին եւ հանգստյան օրերին վերոհիշյալ աշխատանքների իրականացմանը:
Լսելով համապատասխան մարմինների ղեկավարների զեկույցները՝ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: