Անցնող տարվա ընթացքում թվայնացվել է հայկական ֆիլմադարանի 21 ֆիլմ
CultureԱնցնող տարվա ընթացքում թվայնացվել է հայկական ֆիլմադարանի 21 ֆիլմ:
Այս մասին դեկտեմբերի 25-ին կայացած տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը սկսել է «Հայֆիլմի» ետբերման գործընթացը, մենք շատ ենք կարևորում հայկական ֆիլմադարանի թվայնացումը, այս անգնահատելի ֆիլմերի պահպանությունը և ժառանգումը»,- ասաց Արթուր Պողոսյանը:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը հավելեց, որ հաջորդ տարի նույնպես նախատեսվում է կինոժառանգության թվայնացման աշխատանքների իրականացումը:
Ընդհանուր առմամբ ոլորտում իրականացվել են խաղարկային 15 կինոնախագիծ (որից 4-ը՝ շարունակվող), որի շրջանակներում նկարահանվել է՝ 15 լիամետրաժ և 10 կարճամետրաժ ֆիլմ, 1 դեբյուտային ֆիլմ (4 աշխատանք), 1 ուսանողական (4 աշխատանք): «Գժուկ» երգիծական կինոհանդես (4 թողարկում), 4 մուլտիպլիկացիոն կինոնախագիծ, այդ թվում՝ 7 մուլտֆիլմ, որոնցից 4-ը` դեբյուտային, վավերագրական 13 կինոնախագիծ (որից 2-ը՝ շարունակվող), այդ թվում՝ 2 դեբյուտային ֆիլմերի ծրագիր և կինոտարեգրություն: