Գալիք տարում Վանաձորը կունենա նոր հիվանդանոց
SocietyՀՀ առողջապահության նախարարության վերահսկողության ներքո 2016 թվականին կշարունակվեն մարզային բժշկական հաստատությունների արդիականացման աշխատանքները:
«Գալիք տարում նոր հիվանդանոց կունենա նաև Վանաձորը։ Վերջին 15 տարում վերանորոգվել կամ կառուցվել է ավելի քան 170 բժշկական ամբուլատորիա և առողջության կենտրոն։ Սրանք բժշկական ծառայությունների մատչելիությունն ապահովելուն միտված լուրջ ծրագրեր են»,- լրագրողներին այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Շուտով շահագործման կհանձնվի անկախ հանրապետության պատմության ընթացքում հիմքից կառուցված երկրորդ հիվանդանոցը` Մեղրիի` ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնը։ Այն մարզային արդիականացված 14-րդ բժշկական կենտրոնն է։
Համաշխարհային բանկի վարկային ծրագրով մեկ ամիս առաջ իր դռները վերաբացել էր սահմանամերձ Ճամբարակի առողջության կենտրոնը։