Սահմանին այս գիշեր հանգիստ է եղել
SocietyՀայ-ադրբեջանական սահմանին դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերն ընդհանուր առմամբ համեմատաբար հանգիստ է եղել, զինված դիմակայության լարվածության թուլացում կա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, նախորդ գիշերվա մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: