Ռոստովում ավտովթարից զոհված հայերի թիվը հասել է երեքի
SocietyՌոստովում դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է երեքի: Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր երկու զոհի մասին: ՀՀ ԱԳՆ-ի ճշտած տեղեկություններով մահացել են Սարգիս Սամվելի Խաչատրյանը` ծնված 02.11.1990թ., Ստեփան Ռոբերտի Կոստանյանը` ծնված 13.07.1970թ. և Էդգար Ալբերտի Պետրոսյանը` ծնված 12.08.1985թ.: «Ս.Խաչատրյանը և Ս.Պետրոսյանը ՀՀքաղաքացի են, է.Պետրոսյանի քաղաքացիությունըճշտվում է»,- հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը: