Գիտնականները խորհուրդ են տալիս կանգնած աշխատել
SocietyԲրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ անգամ մի քանի ժամյա կանգնած աշխատանքը օգնում է կանխել ճարպակալումը եւ սրտի հնարավոր հիվանդությունները։ Բանն այն է, որ կանգնած մարդու զարկերակը րոպենում 10 անգամ արագանում է։ Դրա հաշվին կանգնած մարդը 0.7 կալորիա ավելի է այրում, քան նստած մարդը։ Գիտնականները խորհուրդ են տալիս նստակյաց աշխատանքի դեպքում գործը սկսելուց առաջ 30 րոպե ոտքի վրա կանգնած մնալ եւ այդքան էլ ավարտելուց հետո։
Նստակյաց աշխատանքի դեպքում մարդու օրգանիզմում արյունատար համակարգի, աղեստամոքսային համակարգի եւ միզուղիների խնդիրներ են առաջանում։ Քանի որ մարդ քիչ է շարժվում, փոքր կոնքի հատվածում եւ երակներում արյան շրջանառությունը վատանում է, հայտնում է Svopi-ն։