Ֆրանսիացի մասնագետը՝ մաշկի խնամքի մասին ձեր հարսանքին ընդառաջ
LifestyleՅուրաքանչյուր կնոջ ցանկությունն է լինել գնահատված ու շրջապատի համար հաճելի: Այս ցանկությունը մի քանի անգամ բազմապատկվում է, եթե նա գտնվում է իրեն շրջապատողների ուշադրության կենտրոնում, ավելին, եթե նա օրվա հերոսուհին է: Խոսքս, իհարկե, հարսնացուների մասին է:
Հարսանյաց հանդեսը բացառիկ իրադարձություն է կնոջ կյանքում: Ամեն ամուսնացող օրիորդ աննկարագրելի նվիրումով և հոգածությամբ է պատրաստվում իր հարսանիքին: Անշուշտ, յուրաքանչյուր կնոջ երազանքն է այդ օրը փայլել, պարզապես լինել անթերի գեղեցիկ:
Ցավոք, հարսանեկան խառնաշփոթի պայմաններում շատ հաճախ հայ հարսնացուները, մեղմ ասած, հետաձգում են մի շատ կարևոր հանգամանք՝ մաշկի խնամքով զբաղվելու գործընթացը՝ տուրք տալով կոսմետիկ ժամանակակից «ամենակարող» միջոցներին, անտեսելով մաշկի առողջ ու բնական գեղեցկությունը: Անշուշտ, արհեստավարժ դիմահարդարը ձեզ թույլ կտա «պատվով հաղթահարել» օրվա «փորձությունը»՝ հարսանիքը:
Սակայն ավելի լավ չէ՞, եթե դուք ոչ միայն այդ նվիրական օրը լինեք անթերի ու շլացուցիչ, այլ ամեն օր, երբ արթնանաք ձեր սիրելիի կողքին:
շարունակությունն՝ այստեղ