Հայաստանում ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցում մարզական, հոգեւոր- լուսավորչական համալիր է բացվել
SocietyՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցում մարզական, հոգեւոր-լուսավորչական նոր համալիր Է բացվել: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ժամանակակից վարժական համալիրը բացվել Է զորամիավորման հրամանատարության նախաձեռնությամբ: Ռազմականացված խմբակում պարապելու են զինծառ այողների 5-ից մինչեւ 15 տարեկան երեխաները: Նրանց հետ աշխատանքը ղեկավարում Է զորախմբի հրամանատարի՝ հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի հարցերով օգնական վարդապետ Անդրեյը (Վաց):
Ժամանակակից ռազամականացված համալիրի բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել հրամանատարությունը, միավորման զինծառայողները, Ռուսաստանի եւ Հայաստանի ուժային կառույցների, դիվանագիտական կորպուսի, Գյումրի քաղաքի վարչակազմի ներկայացուցիչները եւ զինծառայողների ընտանիքների անդամները:
Դպրոցականների հոգեւոր ռազմահայրենասիրական դաստիարակության եւ մենամարտերի ուսուցման գծով առաջին պարապմունքները կսկսվեն 2016 թվականի հունվարին: