Ես ոչ մեկին չեմ կասկածում. Ֆաինա Հարությունյանի մեքենան կողպտել են
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
2015-ի վերջին հանգստյան օրերը ոճաբան Ֆաինա Հարությունյանի համար խաղաղ չեն ընթացել՝ դիզայները տան բակում կայանված իր մեքենան երեկ առավոտյան գտել է հետեւի ապակին կոտրված ու կողոպտված:
Life.panorama.am-ի հետ զրույցում Ֆաինան նշեց. «Առավոտյան, երբ մեքենաս վնասված ու կողոպտված տեսա, իհարկե, շատ նյարդայնացա, բայց ոստիկաններին դիմելուց ու նրանց հետ խոսելուց հետո հասկացա, որ այս օրերին նման դեպքեր շատ-շատ են լինում, որին ես էլ զոհ դարձա: Հուսամ ոստիկանները իրենց օպերատիվ աշխատանքի շնորհիվ կգտնեն մեղավորիներին եւ նման տգեղ դեպքերն էլ գոնե կպակասենք մեր քաղաքում»:
Ֆաինան նկատեց նաեւ, որ որեւէ մեկին չի կասկածում կողոպուտն իրականացնելու մեջ. «Չեմ կարծում, որ այս կողոպուտը կազմակերպվել էր հատուկ ինձ համար, պարզապես իրոք, որքան էլ ցավալի է, հիմա շատացել են նման դեպքերը: Այնպես, որ ես ոչ մեկին չեմ կասկածում»,- հավելեց նա:
Ոճաբանի մեքենայից կողոպտիչները տարել են Ֆաինայի գնած ամանորյա նվերները. «Մեքենայումս էին գտնվում նվերները, որոնք տոների առթիվ գնել էի մտերիմներիս համար. ինչ արած, իմ մեղավորությունն էր, որ անզգուշություն էի ցուցաբերել ու դրանք թողել էի մեքենայի մեջ,- նշեց նա ու ավելացրեց.
«Հույս ունեմ, որ սա վերջին վատ դեպքը կլինի այս տարվա համար, իսկ գալիք տարում էլ հեռու կմնանք այսօրինակ վատ միջադեպերից»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան