Yerevan, 06.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շիրակի թեմի առաջնորդը հուսով է, որ 2016 թվականը կլինի մնայուն խաղաղության տարի

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամենադժվար ու հոգսաշատ թեմերից մեկի՝  Շիրակի համար անցնող 2015 թվականը  դժվար տարի էր: Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության դեպքը չէր կարող չանդրադառնալ յուրաքանչյուր շիրակցու ու հատկապես իր թեմի ու ժողովրդի կողքին գտնվող թեմակալ առաջնորդի վրա: Թեմը ցավով սկսեց տարին ու այս ողջ ընթացքու մ ցավի զգացումը մնաց յուրաքանչյուրի մեջ:

Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում նշեց Գերաշնորհ Միքայել սրբազանը: Խոսելով դեպքի մասին Միքայել սրբազանը հույս հայտնեց, որ շատ շուտով ճշմարտությունը պարզ կդառնա, ավելին, շատերին դա արդեն պարզ է: 

«Կարծում եմ, արդեն գիտենք ու շատերին է պարզ, բայց չգիտես ինչու ուզում ենք, որ մի ուրիշ բան, մի երրորդ ուժ լինի բացի այն վարկածի,  որը  կա և որը ես առաջին իսկ օրվանից եմ ասել ու որի կողմնակիցն եմ եղել՝ այդ տղան սատանայապաշտ ու դիվահար է, ինչը չի ազատում իրեն պատասխ անատվությունից. սատանայապաշտությունն  ու դիվահարությունը անմեղսունակություն չէ: Ինչու՞ չենք ուզում այս վարկածին հավատալ, եթե իրոք այս վարկածը ճշմարտությունն էե,-նշեց Միքայել սրբազանը՝ տեղեկացնելով, որ ինքը երբեք չի գնա մասնակցելու Պերմյակովի դատավարությանը՝ ռազմաբազայի տարածքում՝ հայտնելով իր դժգոհությունը դատավարությունը ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացնելու փաստի վերաբերյալ:

Թեմակալ առաջնորդը լրագրողների  հետ ունեցած հանդիպման ժամանակ անդրադառնալով  նաև  2015 թվականին նշեց, որ տարին դժվար ու ծանր տարի էր՝ բոլոր առումներով: «Նախ այդ հոգեկան բարոյական հարվածը ստացանք, որ ամբողջ տարի իր հետքը թողեց: Բացի դրանից՝ ֆինանսական, սոցիալական ու տնտեսական ծանր տարի էր: Դա զգացինք նաև մեր եկեղեցու շարժով. անցած  տարիների ընթացքում գոնե նմանատիպ կտրուկ անկում չէինք զգացելե,-նշեց սրբազանը՝ հույս հայտնելով, որ գալիք 2016 ավելի բարեբեր ու արդյունավետ կլինի:

Առանձնացնելով Գյումրիի հանդեպ ՀՀ իշխանությունների կողմից վերջին աջակցություններին ու վարկի տրամադրմանը՝ Սրբազանը նշեց, որ օգնությունը երբեք ուշացած չի լինում, իսկ եթե Գյումրիում ենթակառուցվածքները վերականգնվեն, ապա ոչ միայն հնարավոր է արտագաղթը կանխել, այլ նաև կլինի բնական աճ և քաղաքն իրեն  կվերկանգնվի: «Երբեք ուշ չէ քաղաքը վերականգնել: Բոլոր քաղաքներն էլ այսպիսի կենսագրություններ ունեցել են: Մեր դժբախտությունը նրանում է, որ մեր կյանքը համընկավ այս անկման շրջանի հետ, բայց երբեք ուշ չէ այդ անկումը վերելքի վերածելե,-հավելեց գերաշնոր հայրը՝  ողջունելով նաև այն աշխատանքը,  որ այսօր իրականացնում են քաղաքի ներկայիս իշխանությունները:

Շիրակն ամենաբարդ թեմերից մեկն է, սակայն արդեն  17 տարի շարունակ առաջնորդելով իր հոտը՝ իր պատգամներով ու գործողություններով  թեմակալ առաջնորդը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ իր ժողովրդի ու իր շիրակցու կողքին է ամեն պահի: «Անշուշտ, ամենադժվար թեմն է հատկապես իմ համար՝ տեղացի լինելով ավելի դժվար էր, բայց, բարեբախտաբար, 17 տարին արդեն հետևում է և արդեն դժվորություն չկաե,-նշեց Սրբազանը:

Խոսելով գյումրեցու «ընդդիմադիրե լինելու մասին, Միքայել սրբազանը չհերքեց դա: «Գյումրին ընդդիմադիր միշտ է եղել՝ և՛ ռուսական կայսրության, և՛ առաջին հանրապետության, և՛  խորհրդային տարիներին: Դա ժողովրդի բնավարությունն է, ընդդիմադիր լինելը հանցագործությու՞ն է: Դրանով իշխանություններն ավելի սթափ կլինենե,-նշեց թեմակալ առաջնորդը:

Վերջում  շնորհավորելով բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը սրբազանը՝ հույս հայտնեց, որ 2016 թվականը նախ մնայուն խաղաղության տարի կլինի: «Հայրական անհուն սիրով ու ուրախությամբ մեկ անգամ էլ ողջունում և շնորհավորում եմ գալիք Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ: Այս բոլոր տարիներին բազմաթիվ փորձություններ ենք հաղթահարել և նաև բազմաթիվ հաջողություններ ենք գրանցել, բազմաթիվ կորուստներ ենք ունեցել և նաև ձեռքբերումներ:

Ցավում ենք անդառնալի կորուստների համար, բայց և ուրախանում ձեռքբերածով: 2015 թվականը մեր համար փորձության տարի  եղավ՝ սկսվե ց փորձությամբ, որն իր հետքը թողեց ամբողջ տարվա վրա, բայց ուրախություն ունեցանք այդ փորձությունը ևս հաղթահարած  լինելու, բայց մեր սրտում ունենալով երազանք, որ Աստված մեզ գալիք փորձություններից հեռու պահի: Անցած տարին նաև եղեռնի սուրբ նահատակների ոգեկոչման տարի էր: Եկեղեցին վերջնականապես նրանց սրբությունը հաստատեց, վավերացրեց և հռչակեց: Աղոթում ենք, որ  2016 թվականը մեզ հեռու պահի ցանկացած փորձություններից,  լինի խաղաղության տարի, խաղաղություն լինի նախ սահմանին, որպեսզի մենք կարողանանք այդ խաղաղության պայմաներում ստեղծագործ աշխատանքով զբաղվելու:

Աղոթում ենք մնայուն ու հարատև խաղաղության համար  և այդ խաղաղության  հենքի վրա  ցանկանում ենք մեր ժողովրդին տեսնել առողջ, զվարթ, հպարտ ու իր հայրենիքում ամուր ոտքերի վրա կանգնած, ցանկանում ենք արտագաղթի փոխարեն տեսնել հայերենիք վերադարձողներին.  այդ ամենն ակնկալում ենք և այդ ամենի համար  աղոթում ու մեր հայացքը հղում Աստծոնե,- ժողովրդին իր ցանկությունը հղեց Շիրակի թեմի առաջնորդը: 

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun