Օտարերկրյա անկախ փորձագետներ կներգրավվեն Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում
SocietyՀայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում կներգրավվեն օտարերկրյա անկախ փորձագետներ:
Այս մասին դեկտեմբերի 28-ին կայացած տարեվերջյան ասուլիսին ասաց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա հավատացած է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է հաջողություն ունենալ անկախ փոր ձագետների առաջարկություններով:
«Կոռուպցիայի դեմ պայքարում մենք քայլեր ենք ձեռնարկում, և հաջորդ տարի կներգրավենք օտարերկրյա անկախ փորձագետների, ովքեր նաև իրենց փորձը կփոխանցեն տեղի փորձագետներին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
ՀՀ կառավարության այս տարվա որոշմամբ հաստատվեց «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը», իսկ հուլիսին կայացավ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը:
Մշակվել և ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է պատասխանատվության միջոցների կիրառում` հայտարարագրման կանոնակարգերի խախտման դեպքում: Քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքերի նախագծերում սահմանվել են իրավաբանական անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դրույթներ:
Մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է պատասխանատվության միջոցների կիրառում` պետական պաշտոնատար անձանց կողմից հայտարարագրման կանոնակարգերի խախտման դեպքում: