Դեկտեմբերի 29-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
LifestyleԽՈՅԵՐ
Մտածեք ձեր արածների եւ չարածների մասին: Եթե կարծում եք, որ հարաբերություններում լուրջ փոփոխություններ են պետք, ուրեմն զբաղվեք այդ հարցերով:
ՑԼԵՐ
Այսօր նյարդային կլինեք սիրելիի հետ շփման ընթացքում: Աստղերը խորհուրդ են տալիս խուսափել նրա հետ հանդիպումից, այլապես կնեղացնեք նրան, իսկ հետո ինքներդ կզղջաք դրա համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Մի ամաչեք խոսել ձեր նախասիրությունների մասին: Միգուցե, խոսակցության ընթացքում գտնեք ինչ-որ մեկին, որը կկիսի ձեր հետաքրքրություններն ու կձեւավորեք նոր մտերմություն:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին իրեն 3 տարեկան երեխայի պես կպահի: Ձեզ մնում է միայն նրա հանդեպ ուշադիր լինել` չթողնել, որ նա սայթաքի եւ ցույց տալ, որ կամաց-կամաց կարողանում է քայլեր կատարել:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Բոլոր սկսած գործերը հասցրեք ավարտին: Ճիշտ պահն է, որպեզի փակեք որոշ դռներ եւ սկսեք բոլորովին նոր ուղի:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր հակառակ սեռի որեւէ ներկայացուցիչ ձեզ կպատմի իր մասին: Հետաքրքիր կլին, թե ոչ` ստիպված կլինեք լսել նրան, իսկ վերջում, միգուցե, ձեռք բերեք լավ ընկեր, կամ էլ` ավելին…
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզանից մի բան կխնդրի, որն անելը ձեզ համար դժվար չի լինի, բայց նրա համար շատ կարեւոր կլինի: Այնպես որ` թողեք ամեն ինչ եւ կատարեք նրա խնդրանքը: Ձեզանից դա շատ ժամանակ եւ մեծ ջանքեր չի պահանջի:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր մտերիմները ձեր սիրելիի մասի տարբեր կարծիքներ կարտահայտեն: Դուք կարող եք լսել բոլորը, բայց ոչ բոլոր կարծիքների հետ է պետք համաձայնել: Ի վերջո, դուք եք հանդիպում նրա հետ, ոչ թե ձեր բարեկամները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր սիրելին այսօր կփորձի ձեզ հիշեցնել ձեր կյանքի որեւէ հետաքրքիր դրվագ: Դուք ամենայն հավանականությամբ չեք ցանկանա դա հիշել, բայց փորձեք այդպես անել: Երբեմն կյանքի հիշողությունները դրական լիցքեր են հաղորդում:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կփորձի խոսակցություն բացել ձեր ապագայի մասին: Դա ձեզ դուր չի գա, քանի որ դուք նախընտրում եք ապրել ներկայով: Ամեն դեպքում, փորձեք նրա հետ ընդհանուր համաձայնության գալ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեզ համար շատ կարեւոր կլինի ձեր սիրելիի կարծիքը: Անգամ եթե այդ կարծիքը այնքան էլ ճշմարիտ չէ, լսեք նրան:
ՁԿՆԵՐ
Այսօր շատ պատասխանատու որոշումներ կկայացնեք, որոնք կվերաբերեն ոչ միայն ձեզ, այլեւ ձեր սիրելիին: Աշխատեք լինել կշռադատված եւ լսեք ձեր ներքի ձայնին. Այն երբեք ձեզ չի դավաճանում: