2015 թվականին 67 լրագրող Է զոհվել իր աշխատանքը կատարելիս. «Թղթակիցներ առանց սահմանների»
Society2015 թվականին առնվազն 67 լրագրող Է զոհվել իր աշխատանքը կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության զեկույցում:
Դրանում նշվում Է, որ 2015 թվականին ընդհանուր առմամբ զոհվել Է 110 լրագրող, 27 քաղաքացիական լրագրող եւ մեդիայի յոթ աշխատող: Առնվազն 67 լրագրողներ զոհվել են իրենց աշխատանքի հետ կապված պատճառներով, 43-ի զոհվելու պատճառները պարզված չեն:
Կազմակերպության տվյալներով՝ ընդհանուր առմամբ 2015 թվականից ի վեր զոհվել Է 787 լրագրող: 2015 թվականին լրագրողների զոհվելու դեպքերի երկու երրորդը տեղի Է ունեցել հակամարտություններ ունեցող երկրներում: 2014 թվականին իրենց աշխատանքը կատարելիս զոհվել են 66 լրագրողներ:
Լրագրողների աշխատանքի համար առավել վտանգավոր երկրներն են Սիրիան եւ Իրաքը, որտեղ 2015 թվականին իրենց աշխատանքը կատարելիս զոհվել են 9-ական լրագրող: Բացի այդ, Իրաքում 2015 թվականին եւս երկու լրագրող զոհվել Է չպարզված պատճառներով, Սիրիայում զոհվել Է մեկ լրագրող, որի մահվան պատճառը մնում Է չպարզված: Երրորդ տեղում հայտնվել Է Ֆրանսիան, ինչը կապված Է 2015 թվականի հունվարին Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա կատարված հարձակման հետ, երբ զոհվեց ութ լրագրող: Զեկույցում լրագրողների աշխատանքի համար վտանգավոր երկրների թվում նշված են նաեւ Եմենը, Հարավային Սուդանը, Հնդկաստանը, Մեքսիկան եւ Ֆիլիպինները:
Դեկտեմբերին «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել Էր, որ պատանդ տարվածների թվում են առնվազն 54 լրագրողներ, եւս 153 –ը հայտնվել են բանտերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: