Այս տղամարդը գիտեր, որ իր կինը չի օգտվում Facebook-ից, այդ պատճառով էլ կատարեց դավաճանության մասին իր այս հուզիչ գրառումը (ֆոտո)
LifestyleՈչ հաճախ կարելի է հանդիպել մարդու, ով կխոստովանի, որ դավաճանել է կնոջը կամ ամուսնուն, թեկուզ նույնիսկ մտովի, առավել ևս պատմի այդ մասին սոցիալական կայքերում: Երբ ձեր աչքերն անընդհատ հառեք հակառակ սեռի ներկայացուցիչներին, այդ ժամանակ, այն մարդը, ում խոստացել եք սիրել, հարգել և հոգ տանել նրա մասին, իրեն շատ վատ է զգում: Շրջապատն էլ է այդ երևույթին վատ նայում: Բայց մենք ձեզ ուզում են պատմել մի անսովոր դեպքի մասին, որը կապված է մի տղամարդու րոպեական թուլության մասին:
Ջեյսոն Խյուլիտտ՝ արվեստագետ, հայր և ամուսին:
Վերջին բանը, որ կարելի է սպասել նման երջանիկ տեսք ունեցող մարդուց, դա դավաճանությունն է:
Բայց վերջերս Ջեյսոնը խոստովանել է Ֆեյսբուքում, որ դավաճանել է կնոջը:
«Դժվարանում եմ խոստովանել, բայց ես այսօր դավաճանել եմ կնոջս: Հիմա կբացատրեմ, թե ինչ նկատի ունեմ: Ես սուպերմարկետում էի, և երբ մոտեցա դրամարկղին, հերթի մեջ մի կին տեսա: Նա ուղղակի ցնցող տեսք ուներ:
Ես մտածեցի. «Նրա տղամարդու բախտը բերել է»: Իսկ մի քանի վայրկյան հետո հասկացա, որ դա իմ կինն է:
Ես որոշեցի նրան հաղորդագրություն ուղարկել. «Բարև գեղեցկուհի: Ի՞նչ ես գնում»: Բայց ուշադրություն գրավելու փորձերս ապարդյուն անցան, քանի որ նա ինչ-որ բան էր փնտրում: Ես ուղղակի լուռ կանգնեցի և մտածում էի այն մտքի մասին, որ կինս էր առաջացրել իմ մեջ:
Ես հիանում էի նրա գեղեցկությամբ:
Ես նրան տեսնում եմ ամեն օր, բայց այսօր՝ չիմանալով որ նա խանությում է, ես նրան նոր հայցքով էի նայում, և չէի կարողանում հավատալ, որ ես նրա ամուսինն եմ: Հետո ինձ զարմացրեց այն միտքը, որ նա ինձ չէր նկատում: Դա միաժամանակ և՛ լավ էր, և՛ վատ:
Ինձ համար շատ հաճելի էր նրան տեսնել այդպես ինքնուրույն, անկախ, գեղեցիկ, բարի և ուժեղ: Հետո նա վերցրեց իր գնումները և գնաց: Ես ոչինչ չասացի, չփորձեցի կանգնեցնել նրան, այլ ուղղակի նայում էի, թե ինչպես է նա դուրս գալիս խանութից հպարտության զգացումով, որ ինքն իմ կինն է, և, որ ես այդ կնոջ մեջ սիրում եմ ամեն ինչ, յուրաքանչյուր մանրուք: Նա հազվադեպ է մտնում Ֆեյսբուք, և չի տեսնի այս գրառումս, չի իմանա այն մասին, որ ես յուրովի դավաճանություն եմ արել: Բայց ես որոշեցի կիսվել ձեզ հետ: Նման պահերն անգին են:
Կարծո՞ւմ եք Ջեյսոնն իրավացի է: Ձեր կյանքում եղե՞լ է նման իրավիճակ, որ դուք նայեք ձեր սիրելիին այնպես, կարծես առաջին անգամ եք նրան տեսնում:






