Հայ պաշտոնյաներից ում զավակները ծնվեցին այս տարի (լուսանկարներ)
LifestyleԾնող դառնալը բոլորի կյանքում ամենասպասվածն ու անմոռանալին է ։ Հայ քաղաքական գործիչներից ոմանք առաջին, ոմանք էլ ՝ երկրորդ, երրորդ կամ վեցերորդ անգամ այս տարի վայելեցին ծնող դառնալու բերկրանքը։
Wnews.am-ը ներկայացրել է այն քաղաքական գործիչներին, որոնց ընտանիքներն այս տարի լցվեցին մանկան ճիչով.
Այս տարվա մայիսին լույս աշխարհ եկավ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի առաջին զավակը։ Նրա դուստր Արիանան արդեն յոթ ամսական է։
«Մինչ երեխայիս ծնունդը շատերից եմ լսել, որ երեխային տեսնելու առաջին պահը ընդմիշտ մնում է մայրիկի հոգում, հիմա խորին համոզմունքով կարող եմ հաստատել դա՝ երբ առաջին անգամ տեսա, գրկեցի, հոտը զգացի, ինձ պատկերացնում էի մի ուրիշ չափման համակարգում. անէացել էր աշխարհը, կայինք մենակ փոքրիկ Արիանան և ես: Ես նայում էի հիվանդանոցային անծանոթ շորերով փաթաթված այդ փոքրիկ մարդուկին ու շշնջում ՛՛ծնունդդ շնորհավոր՛՛: Եվ զարմանալին այն է, որ նա ևս շատ ուշադիր նայում էր ինձ, կարծես ուղիղ կապ հաստատած լիներ իմ ողջ էության հետ: Երբ անտրամադիր եմ լինում, բավական է հիշել այդ լուրջ և խորաթափանց հայացքը, և աշխարհը նորից գունավորվում է ինձ համար»,-Wnews.am-ին հետ զրույցում անկեղծացել է պատգամավորը:
Այս տարվա օգոստոսին համալրվեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտանիքը. ծնվեց նրա վեցերորդ որդին՝ Գեւորգը։ Նշենք, որ Տարոն Մարգարյանն ունի հինգ որդի եւ մեկ դուստր։
Օգոստոսին ծնվեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի չորրորդ զավակը։ Պատգամավորի կինը նրան դուստր պարգեւեց, ում անվանակոչել են Արփի։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում



