Երգչուհի Սոֆի Դանիելյանն՝ ապագա ծրագրերի և անձնական կյանքում կատարված փոփոխությունների մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Սոֆի Դանիելյանը, ով երկար ժամանակ է արդեն, ինչ երաժշտական նորություններով չի ներկայանում, բայց իր խոսքերով երգում է միշտ: Հետաքրքրվելով, թե ինչո՞վ է այս շրջանում երգչուհին զբաղված, պարզեցինք, ոչ միայն աշխատանքային կյանքի մանրամասներ, այլեւ տեղեկացանք, որ այս շրջանում Սոֆիի անձնական կյանքում հաճելի փոփոխություններ են իրականացվում:
-Սոֆի, արդեն բավական ժամանակ է, ինչ էկրանային լռություն եք հայտարարել,միաժամանակ, գիտեմ, որ չեք հեռացել երգարվեստից, հետաքրքիր է՝ այժմ ինչո՞վ եքզբաղված եւ արդյոք էկրանային լռությունը հիասթափության հետեւանք է:
- Այո, կարծես թե մի փոքր աչքաթող եմ արել էկրանային կյանքը, քանի որ զբաղված եմ անձնական հարցերով և կարծում եմ, որ դա ամենակարևորն է, բայց ես շարունակում եմ երգել տարբեր ակումբներում, մասնակցում եմ տարբեր շոու ծրագրերի և բարեգործական համերգների: Ի դեպ տեղեկացնեմ, որ վերջին տեսահոլովակս նկարահանել եմ 2 տարի առաջ, այն կոչվում է «Զինվորի տուն Հայաստան» և ցուցադրվել է տարբեր հեռուստաալիքներով. իհարկե չեմ ուզում նշել թե ինչ-ինչ պատճառներով քիչ ցուցադրվեց, բայց, Փառք Աստծո, այժմ համացանցը մեծ հնարավարություններ է ընձեռնում, և երկրպագուներս ոչ միայն ծանոթ են այդ տեսահոլովակին, այլև հասցրեցին սիրել թե երգը և թե տեսահոլովակը: Ի դեպ, երգի հեղինակն է Մարինե Մխիթարյանը:
-2016-ին նորովի ներկայանալու, նոր թափով աշխատելու, գուցե նաեւ տեսահոլովակներիպլաններ չունե՞ք:
- Իհարկե, կան նոր երգի և նոր տեսահոլովակ նկարահանելու պլաններ.չեմ ուզում դեռ չակերտները բացել, բայց հուսանք որ 2016թ-ին կիրականացվեն բոլոր ծրագրերս:
Շարունակությունը` այստեղ: