Մայր Աթոռը Սիրիայի հայկական դպրոցներին 100 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել
SocietyԱմանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմին` Սիրիայի հայկական դպրոցների համար: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի մամուլի դիվանից: