Իրաքցի զինվորականները գերի են բռնել ԻՊ-ի «ֆինանսների նախարարին»
SocietyԷր Ռամադի քաղաքի ազատագրման գործողության ընթացքում իրաքցի զինվորականներին հաջողվել Է գերի բռնել ահաբեկիչներից մեկին, որը «Իսլամական պետություն» խմբավորման մեջ կատարում Էր ֆինանսների նախարարի դերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է զինվորական հրամանատարության լրատվական բյուրոն:
«Էր Ռամադիի բնակիչները անվտանգության ուժերին հայտնել են, որ ԻՊ-ի՝ այսպես կոչված «ֆինանսների նախարարը» թաքնվում Է քաղաքի բնակիչների մեջ եւ փորձում Է փախչել ահաբեկիչների ջախջախումից հետո: Նա ձերբակալված Է»,-հայտնել Է զինվորական ինֆորմբյուրոն Facebook-ի իր Էջում:
Դեկտեմբերի 28-ին իրաքյան բանակը հայտարարել Է Անբարի նահանգի Էր Ռամադի քաղաքը ԻՊ-ի զինյալներից լիովին ազատագրելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: