Ինչ ակնկալիքներ ունի 2016թ.-ից Հարութ Բալյանը (լուսանկարներ)
LifestyleԱՄՆ-ում բնակվող սիրված երգչի համար բավականին հաջող տարի էր 2015 թվականը, իսկ թե ինչ ակնկալիքներ ունի գալիք տարում, պարզեցինք նրանից:
-Անցյալ տարին ինձ պարգևեց բավականին շատ դրական հույզեր: Արտիստի համար անչափ կարևոր է զգալ հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը, երկրպագուների` երբեմն խենթության հասնող պահվածքը:

Մարտի 22-ին ԱՄՆ-ում կայացավ մենահամերգ, որին պատրաստվել էինք մեծ պատասխանատվությամբ: Ինձ համար նշանակելի իրադարձություն էր մենահամերգի տեսասկավառակի թողարկումը, որից հետո եկա Երևան: Մի հզոր ուժ ինձ միշտ բերում է Երևան:
2016թվականին մարզահամերգային համալիրում տեղի կունենա մենահամերգ, այն շատ սպասված է իմ կողմից ու հավատում եմ, որ հանդիսատեսի հետ հանդիպումը անմոռաց հուշեր կթողնի:

-Ամանորի ի՞նչ բարեմաղթանք ունես:
-Առաջնահերթ խաղաղություն: Հայաստանի սահմանները պաշտպանող ամեն մի զինվոր թող առողջ հետ վերադառնա իր ընտանիք:
Սեր, ժպիտ ու թող երազանքները դառնան նպատակ, որոնց իրականացումը երջանկություն կբերի:
