Դուք կցնցվեք, երբ իմանաք, թե ինչու են այս կնոջը հասարակայնորեն ճիպոտի հարվածների ենթարկել
LifestyleBlognews.am-ը գրում է.
Հարյուրավոր մարդիկ են հավաքվել Ինդոնեզիայում՝ մզկիթի հարևանությամբ՝ տեսնելու ցավից ճչացող կնոջը, ով թույլատրվածից ավելի մոտ էր կանգնել մի տղամարդու, ում հետ ամուսնացած չէր։

Նուր Էլիտան Բանդա-Աչեհ քաղաքի Բաիտուրահումիմ մզկիթի բակ է տարվել այս շրջանի Շարիաթի օրենքները խախտելու համար, երբ սիրալիր վերաբերմունք է ցուցաբերել համալսարանի իր ընկերներից մեկի նկատմամբ։
Շարիաթի այս օրենքի համաձայն՝ այն տղամարդիկ ու կանայք, ովքեր ամուսիններ չեն, իրավունք չունեն չափազանց մոտ գնալ միմյանց, այլապես նրանց հասարակայնորեն պատիժ է սպասվում՝ ճիպոտների հարվածի տեսքով։

Հարթակին բարձրացնելուց հետո կնոջը ստիպեցին ծնկի իջնել, որից հետո դիմակավորված մարդիկ սկսեցին ճիպոտով հարվածել նրան։ Նա հինգ հարված ստացավ, որից հետո ցավից գետնին ընկած էր և չէր կարողանում վեր կենալ։ Ի վերջո, նրան հիվանդանոց տեղափոխեցին՝ բուժօգնություն ցույց տալու։



![]() |
![]() |



Մտրակի հարվածներ ստացավ նաև այն տղամարդը, ում թույլատրվածից մոտ էր կանգնել Նուր Էլիտան։ Տղամարդուն, սակայն, ստիպեցին իր պատիժը կանգնած կրել։
![]() |
|




