Ամանորյա գլխավոր նախանշանները
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Եվ այսպես, ուշադիր կարդում ենք հետևյալ հոդվածը, որը վերաբերում է Ամանորը դիմավորելու նախանշաններին:
Ամանորին վերաբերող նշաններից մեկն է «ինչպես կդիմավորես այն, այդպես էլ կանցկացնես»: Բայց մինչ այդ պետք է ազատվել հին իրերից ու նորերը ձեռք բերել: Այս հասարակ միջոցը կօգնի անցյալում թողնել բոլոր անախորժությունները ու շարժվել դեպի լուսավոր ապագա: Եվ այսպես, ինչպե՞ս անել դա բոլոր կանոններին համաձայն:

Հաջողություն ու երջանկություն գրավելու համար Ամանորից առաջ պետք է տան համար նոր իրեր ձեռք բերել: Դրանք կարող են լինել զարդեր, ինտերիերի առարկաներ, սեղանի սպասք, անկողնային պարագաներ ու շատ այլ բաներ: Բացի դրանից օգտակար է տանը մանրակրկիտ մաքրություն անել: Համարձակորեն ազատվեք ճաքած սպասքից: Այն բացասական էներգիան կուտակելու հատկություն ունի: Բայց աղբը տարվա վերջին օրը՝ մթնելուց հետո, տանից դուրս մի բերեք, քանի որ կարող եք կորցնել հաջողությունը: Ձեզ նոր տարում հաջողություններ կսպասեն, եթե դուք գաղտնի սնունդ, գումար կամ էլ հագուստ նվիրաբերեք աղքատներին:

Որպեսզի հաջողությունը երես չթեքի ձեզանից, տան անդամների հետ մի վիճեք: Իսկ որպեսզի գումարային եկամուտներ ունենաք, ամանորյա սեղանին հնարավորինս շատ մրգեր ու հատապտուղներ դրեք. կապիկները դրանք սիրում են: Իսկ եթե ձեզ մոտ պարտքեր են մնացել անցած տարում, ապա դրանք պետք է անպայման վերադարձնել:
Նոր տարին առանց զանգերի ղողանջյունի մի սկսեք նշել: Ձեր ցանկությունները կարող են մոլորվել ժամանակի մեջ: Որպեսզի բացասական էներգիա չկուտակեք, տոնական ընթրիքից անմիջապես հետո սպասքը լվացեք:

Ձեր բախտը Նոր տարում կբերի, եթե ըմպելիքներից մեկի շիշը «ձեզ վրա դատարկի»: Հաջողակ կարելի է անվանել նաև նրան, ում բաժակի մեջ մի ամբողջ խցան կամ էլ դրա մի մասը կընկնի:
Ըստ նախանշանների՝ Նոր տարին պետք է նշել ուրախ ու զվարթ, այդ դեպքում չար ուժը կհեռանա ձեր տանից: Կանայք պետք է հնարավորինս շատ կերակրատեսակներ պատրաստեն Նոր տարվա համար՝ գալիք տարվա խորհրդանիշին ցուցադրելով իրենց առատաձեռնությունը:
Կեսգիշերից քիչ առաջ բացեք պատուհանը, որպեսզի հին տարին գնա, իսկ 00:00 –ից հետո բացեք դուռը, որպեսզի նոր տարին ներս մտնի: Ամանորյա գիշերը մենակ մի մնացեք, որպեսզի հետո ամբողջ տարին ստիպված չլինեք մենակ անցկացնել:
Բոլոր նորաձև աղջիկների ամենասիրելի նախանշանը Նոր տարին նոր հագուստով դիմավորելն է: Այնպես որ ձգտեք ձեռք բերել ներքնազգեստի նոր կոմպլեկտ, աքսեսուարներ, զգեստ կամ էլ բլուզ ու կիսաշրջազգեստ: Մի մոռացեք սանրվածքի ու շպարի մասին: Ձեր արտաքին տեսքը պետք է անթերի լինի:

Դեկտեմբերի երեսունից հետո պարտքեր մի տվեք, որպեսզի տանից հաջողությունը չհեռացնեք: Պարտքով փող մի վերցրեք, հակառակ դեպքում դուք նոր տարում ավելի շատ կկորցնեք: Տոներից առաջ ոչ մեկին ձեր իրերը մի տվեք: Կարող եք այն հետ ստանալ վատ էներգիայով:
Հին ժամանակներից համարվում է, որ Նոր տարվա նախօրեին չի կարելի աշխատել: Պետք չէ աշխատել նաև հունվարի 1-ին: Հակառակ դեպքում ամբողջ տարին ինտենսիվ աշխատանքի մեջ կանցնի՝ առանց զվարճանքների:
Նոր տարին առանց փողի մի դիմավորեք: Ցանկալի է նույնիսկ հագուստի գրպանը, պայուսակի կամ էլ դրամապանակի մեջ խոշոր թղթադրամ դնել, որպեսզի հաջողությունը ուղեկից լինի ձեզ։
Կա Կապիկի տարին դիմավորելու հատուկ նշան: Յուրաքանչյուրը, ով ուզում է երջանկություն ձեռք բերել, պետք է մանդարին մաքրի ու այն դնի ամանորյա ծառի տակ, 23:59-ին: Այդ ձևով դուք կսիրաշահեք կապիկին ու տարին ձեր նկատմամբ բարեհաճ կլինի