Ի՞նչն է կնոջը դարձնում դժբախտ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հոգեբանները փաստում են, որ ամենադժբախտ իգական սեռի ներկայացուցիչնեը նրանք են, ովքեր իրենց հաճախ համեմատում են ուրիշների հետ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն աղջիկները, ովքեր սոցիալական ցանցերում հաճախ են մոդելների նկարներ նայում, իրենց ավելի դժբախտ են համարում, քանի որ ունեն ցածր ինքնագնահատական: Հետաքրքրի է նաև այն, որ մասնագետները պարզել են, որ այն իգական սեռի ներկայացուցիչները, ովքեր հաճախ են թարմացնում սոցիալական կայքերում իրենց նկարները, նույնպես տառապում են ցածր ինքնագնահատականից: Վերջիններս հիմնականում դա անում են հնարավորինս շատ like-եր ունենալու համար:
Ուստի, իգական սեռի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում լինել այնպիսի, ինչպիսին կան և հնարավորինս քիչ համեմատվել շրջապատողների հետ: