Ջավախքի 132 ընտանիքներ պարգեւներ են ստացել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից
Society«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի հերթական փուլի շրջանակներում 2015թ. դեկտեմբերի 27-29-ը դրամական պարգևներ են ստացել Ջավախքի ևս 132 ընտանիքներ Նինոծմինդայի, Ծալկայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Ախալցխայի և Բորժոմիի շրջաններից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շահառու ընտանիքներին տրվող պարգևավճարների, ինչպես նաև Ամանորյա նվեր-փաթեթների հանձնման արարողություններին ներկա են եղել ՋԱՀ-ի երևանյան պատվիրակությունը գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ, ՋԱՀ-ի վրաստանյան ներկայացուցչության ղեկավար Արմեն Գրիգորյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմի Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության հոգևոր հայրեր, մտավորականներ, պատգամավորներ, շրջանային վարչության անդամներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, շահառու ընտանիքների ծնողներ Ö ‡ այլ հյուրեր: