Ինչպես ձևավորել ամանորյա սեղանը
LifestyleԱմանորյա սեղանը պետք է լինի գեղեցիկ և ֆունկցիոնալ: Կարելի է ոգեշնչվել թրենդային գույներից և զարդարել ամանորյա սեղանը: Ամանորյա սեղանի սփռոցը պետք է լինի գունագեղ` վառ և ուշադրություն գրավող անձեռոցիկներով: Սպասքը և բաժակները պետք է փայլեն մաքրությունից և հարուստ տեսք ունենան: Պարտադիր չէ ընտրել թանկ սպասք, բավարար է, որ այն հարուստ տեսք ունենա տոնական սեղանի վրա: Կարևոր է կապիկի արձանիկի առկայությունը, և, եթե Դուք սեղանին դնեք կապիկի մոմե արձանիկ, ապա հաստատ ձեր տանն ամբողջ տարի առատություն կլինի: Կարող եք օգտագործել մոմեր` գինեգույն, մանուշակագույն, կապույտ կամ կանաչ:


































