Շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերը՝ տոնական «Բարի լույս, հայերում»
LifestyleBlogNews
2015-ի վերջին օրը «Արմենիա TV»-ի «Բարի լույս, հայեր» ծրագիրն առաջարկում է միասին անցկացնել: Հեռուստադիտողների տոնական տրամադրությունն ապահովելու համար «Բարի լույսը» հյուրընկալել է հայկական շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերին:

Գայանե Ասլամազյանը, Կարեն Ալիխանյանը, Արտյոմ Կարապետյանն ու Սիմա Բաղդասարյանն վաղ առավոտյան «Բարի լույս» կմաղթեն հայերին ու սովորականից ավելի երկար՝ մոտ 6 ժամ կլինեն եթերում: Հաղորդավարները հայտնիների հետ ամանորյա զրույց կունենան, որին կհաջորդեն երգիչ-երգչուհիների ելույթները:

Նախատոնական օրը նրանք կառաջարկեն նաև նոր հետաքրքիր ու հեշտ պատրաստվող բաղադրատոմսեր, որոնց շնորհիվ Ամանորին Ձեր սեղանի ուտեստները կտարբերվեն բոլորից:
BlogNews-ը հետևել է տոնակլան եթերի նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում backstage ը:)

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի