Նրան տեսնելուն պես երջանկությունից սկսեցի արտասվել. Սոնա Շահգելդյանը՝ նորածին որդու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ամանորից երկու օր առաջ՝ երեկ լույս աշխարհ է եկել երգչուհի Սոնա Շահգելդյանի առաջնեկը: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց առաջին անգամ մայրանալու բերկրանքի եւ ամանորյա ամենաթանկ նվերի մասին.
«Երեկ, մոտավորապես 13:10 րոպեին ծնվեց մեր կյանքի նոր իմաստը: Նրա ծնունդին սպասում էինք մինչ հունվարի վերջը, բայց փոքրիկս որոշեց չսպասել Ամանորն անցնի եւ մեզ իր ծնունդով ամենամեծ նվերն արեց: Երբ իրեն տեսա, անասելի զգացողություններ ապրեցի, հասկացա, որ կյանքս մեկ վայրկյանում էլ ավելի իմաստավորվեց, որ այսուհետ ուրիշ կերպ եմ ապրելու: Անկեղծ ասած, ես շատ զգացմուքնային մարդ եմ, ուստի նրան տեսնելուն պես երջանկությունից սկսեցի արտասվել, բայց անմիջապես հավաքեցի ինձ եւ սկսեցի գիտակցել երջանիկ պահի իմաստը»,- պատմեց դեռեւս ծննդատանը գտնվող նորաթուխ մայրիկը:
Շարունակությունը` այստեղ: