Քայլի Ջենները կհայտնվի ELLE-ի փետրվարյան համարի շապիկին
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Քայլի Ջենները կհայտնվի ELLE UK ամսագրի փետրվարյան համարի շապիկին:
Համացանցում հայտնվել է Քիմ Քարդաշյանի 18-ամյա քրոջ այն լուսանկարը, որը զարդարելու է այդ համարի շապիկըԼ Հասանելի է նաեւ մեկ լուսանկար այն ֆոտոսեսիայից, որին Քայլիի հետ միասին մասնակցել է նաեւ մոդել Լաքի Բլյու Սմիթը:

Ի դեպ, վերջինս երկրորդ տեղն է զբաղեցրել «2015 թ ամենաոճային տղամարդը» կոչման համար քվեարկությունում, որը կազմակերպել էր CQ –ը (իսկ առաջին տեղը բաժին է ընկել Քանյե Ուեսթին):

Համացանցում է հայտնվել նաեւ այդ ֆոտոսեսիայի տեսագրությունը: