Խոշոր ավտովթար Ուշիի ոլորաններում. տարբեր իրերով բարձված բեռնատարը հայտնվել է բնակչի այգում ու տան մեջ (լուսանկարներ).shamshyan.com
SocietyԵրեկ՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ուշիի ոլորաններում, ավտովթար է տեղի ունեցել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցնեը՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի, 59-ամյա Կոնստանտինո Գագրայինն իր վարած MAN մակնիշի CA5377 AM համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Ուշիի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Համբարձում Մարկոսյանին պատկանող այգում, ինչի պատճառով էլ վնասվել է Հ. Մարկոսյանի օժանդակ կառույցը՝ փլելով պատը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։