Yerevan, 22.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


2015-ը BlogNews-ում. հատուկ նախագծեր, չկրկնվող ֆոտոշարքեր և անկեղծ զրույցներ

BlogNews

 
BlogNews-ի ընթերցողները սովոր են, որ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին ամենաօպերատիվ տեղեկատվության հավաքական պատկերը կարող են գտնել մեր լրատվամիջոցում: Տարիներ շարունակ BlogNews-ը  ձեռքը պահել է էլեկտրոնային մեդիադաշտիզարկերակին: 2015-ին BlogNews-ում ստեղծվեց նոր բաժին՝ «BlogNews Exclusive»-ը, որն արդեն ներկայացանում է սեփական լրատվություն: Քանի որ մեդիադաշտն արդեն իսկ գերհագեցած էր, մեզ համար կարևոր էր տարբերվելը. չկրկնվող ֆոտոշարքեր, անկեղծ հարցազրույցներ ու նոր բացահայտումներ. այսպիսին է մեր շոուբիզնեսային նոր բաժինը: Հայտնիներից շատերը հենց BlogNews-ին են սկսել վստահել իրենց նորությունների բացառիկ անդրադարձերը։ Իրադարձային նորություններին առաջինն անդրադառնալուց զատ ներկայացրել ենք մի շարք հատուկ նախագծեր։
Եվ այսպես, ամփոփելով 2015-ը՝ ներկայացնում ենք մեր ֆոտոշարքերից ու հարցազրույցներից ամենահետաքրքիրները: Ահա, թե ինչպիսին էր տարին BlogNews-ում:
Այս տարի BlogNews-ն իրականացրել է 3 մեծ նախագիծ.
Երեխաների միջազգային օրվա՝ Հունիսի 1-ի առթիվ որոշեցինք տարբերվող ու անհատական մոտեցմամբ նախագիծ անել. հայտնիների երեխաներին լուսանկարեցինք ծնողների կերպարներում։ Փոքրիկներիկերպարային ֆոտոշարքը բավականին լայն արձագանք ստացավ։
Գիտելիքի օրը՝ Սեպտեմբերի 1-ին, BlogNews-ը հայտնիներին վերադարձրեց իրենց դպրոցներ. աշակերտական հագուստ, հարազատ դպրոց, մանկության հուշեր… Կարճ ասած՝ պատանեկան ֆոտոշարք՝ հասուն ընկալմամբ և հուզիչ պատմություններ…  Փորփրելով դասատուների հիշողությունները՝ հայտնիների մասին բավականին հետաքրքիր բաներ իմացանք:)
Վաղը՝ դեկտեմբերի 31-ին, կներկայացնենք մեր ամանորյա նոր նախագիծը՝ այս անգամ հայտնիների երեխաներին նկարահանել ենք Ձմեռ պապի և նրա օգնական թոռնուհու կերպարներում։ Չենք վախենա նշել, որ այս ֆոտոշարքում մեր ընթերցողները կարող են գտնել ամանորյա հեքիաթը:)
Չենք մոռացել նաև աղջկական զրույցների ու ֆոտոշարքերի մասին:) Յուրաքանչյուր ֆոտոշարքի ցուցաբերել ենք անհատական մոտեցում՝ հաշվի առնելով ոչ միայն տվյալ մարդու արտաքին տվյալները, այլև տեսակն ու նախընտրությունները: Փորձել ենք անել այնպիսի ֆոտոշարքեր, որոնք չեն կրկնվի: «BlogNews Exclusive» բաժնի առաջին ֆոտոշարքն արել ենք երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանի հետ: Սա երիտասարդ դերասանուհու առաջին ֆոտոշարքն էր որևէ լրատվամիջոցի համար: Քանի որ Մարինկան նուրբ դիմագծեր ունի, շեշտը դրել ենք գեղեցիկ դիմանկարների վրա:
20-ամյա դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոյի ֆոտոշարքում ներկայացրինք 2 Դիանայի՝առավոտյան նոր արթնացած նուրբ ու ցանկալի Դիանային և երեկոյան՝ վառ, կայտառ ու սեքսուալ աղջկան: Նրա հետ զրույցն էլ բավականին հետաքրքիր էր:) Դիանան առաջինը մեզ ասաց, որ երբեք ընկեր չի ունեցել (մեր հարցազրույցից ամիսներ անց Դիանայի անձնական կյանքում փոփոխություն եղավ), խոսեց իր և Սոս Ջանիբեկյանի հարաբերությունների, հեռուստատեսություն մուտք գործելու տարիներին ֆինանսական խնդիրների և այլնի մասին:
Իր կերտած կերպարներից հետո հանդիսատեսը Մերի Մակարյանին ընկալում է որպես ավելի ագրեսիվ կին: Մեր հարցազրույցով ու ֆոտոշարքով փորձել ենք կոտրել այդ կարծրատիպը:
Հաշվի առնելով ընթերցողների հետաքրքրությունները՝ չենք մոռացել ընտանեկան ջերմ նյութերի մասին ու հյուրընկալվել ենք հայտնիների տանը:) Շատերի տանն առաջինը հենց BlogNews-ը եղավ։ Երգիչ Արամեն ու կինը՝ Աննան, հեռուստամեկնաբան Վահե Ղազարյանը, կինը՝ Լուսինեն ու նրանց երեխաները, հաղորդավար, լրագրող Արտակ Հերիքյանը, կինը՝ Նինան ու նրանց դուստրը և այլք հյուրընկալեցին մեզ իրենց տանն ու անկեղծորեն պատմեցին ընտանեկան կյանքի, փոքրիկ վեճերի և այլնի մասին։ 
Մեծ աժիոտաժ առաջացավ, երբ հյուրընկալվեցինք Գագիկ Շամշյանին: Նրան լուսանկարեցինք նույնիսկ ափսեները լվանալիս, ֆիքսեցինք տան հետաքրքիր անկյուններն ու անձնական կյանքի մասին բացահայտումներ արեցինք:)
«Ֆուլ հաուսի» Ռուբոյի՝ դերասան Գարիկ Սեփխանյանի կնոջը՝ Սյունէին, հանրությունը չէր ճանաչում։) Իհարկե, մենք չէինք կարող դա այդպես թողնել: Զույգի հետ անմիջական հարցազրույց ունեցանք ուռոմանտիկ ֆոտոշարք, որով փորձեցինք փոխանցել այն ջերմությունը, որ կա նրանց հարաբերություններում:
Արմինկայի կյանքը նոր գույներ ստացավ որդու՝ Ալեքսի ծննդից հետո: Նրանց համար գունավոր խառնաշփոթ ստեղծեցինք. մեր ֆոտոշարքից հետո մայր ու տղա ներկերի մեջ կորած էին, բայց այդ գունավոր տրամադրությունն ավելին էր, քան «փչացած» ջինսերն ու շապիկները:
BlogNews-ը նոր շարք սկսեց հայտնի տղամարդկանց կողակիցների հետ, որից հետո համացանցը ողողվեց հայտնիների կանանց ներկայացնող նյութերով, սակայն մեր ձևաչափը ոչ միայն հայտնի մարդու կնոջը ներկայացնելն էր, այլև անկեղծ հարցազրույց ունենալը։ Հենց այս շարքի շրջանակներում դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինն այնքան անկեղծացավ, որ խոսեց նաև ամուսնու դավաճանության մասին։Այս նյութն իսկապես սկանդալային էր, քանի որ հայկական իրականության մեջ հայտնի մարդն առաջին անգամ էր խոսում ամուսնու դավաճանության, ընտանեկան կյանքում ունեցած ճգնաժամի ու այն հաղթահարելու մասին։
Ի դեպ, հենց մենք առաջին անգամ հանրությանը ներկայացրինք Ալեքսանդրի ու Լիլիթի որդուն, ում ծնողները 1 տարի խնամքով թաքցրել էին: Այս անգամ փորձեցինք այլ լուծում տալ մանկական ֆոտոշարքին ու Ալեքսանդր կրտսերին լուսանկարեցինք այն մասնագիտության մոտիվներով, որը նա ընտրել էր ատամհատիկի ժամանակ՝ որպես բանկիր:
Անցնող տարում մեր խմբագրությունում հյուրընկալեցինք Ձախ Հարութին։ Սիրելի կնոջ մահը մեծ ազդեցություն է ունեցել երգչի վրա. նրա հետ այնքան անկեղծ հարցազրույց ունեցանք, որ զրույցի ընթացքում մի քանի անգամ հուզվեց ու արտասվեց։
Մեկ այլ անկեղծ հարցազրույց ունեցանք Սոս Ջանիբեկյանի հետ։ Դերասանը, ով հաճախ փորձում է ցույց տալ, թե շատ անտարբեր է, այս անգամ չափից ավելի անկեղծ էր։ Նա խոսեց իր հույզերից, ցավերից, փնտրտուքներից, անձնական կյանքի հաջողություններից ու ձախողումներից: Կարելի է ասել, որ այս դեպքում մարդիկ ծանոթացան Սոս Ջանիբեկյան մարդու, ոչ թե դերասանի հետ: Հարցազրույցի արձագանքները մի քանի օր չէին դադարում։)
Սոս Ջանիբեկյանի անձնական կյանքի հետ կապված մեկ այլ անկեղծ հարցազրույց էլ ունեցանք նրա նախկին ընկերուհու՝ մոդել Լյուսի Հայրապետյանի հետ: Բաժանումից տարիներ անց Լյուսին առաջին անգամ խոսեցպատճառների մասին։ Այս հարցազրույցի ժամանակ էլ զրուցակիցս չկարողացավ զսպել արցունքներն, ու հույզերը տեղի տվեցին:
Դերասանուհի Անաիս Սարդարյանը, ով մշտապես լռում է անձնական կյանքի մասին, ևս մեզ հետ զրույցում առաջին անգամ խոսեց ամուսնալուծության, դրա հետևանքների ու միայնակ ապրելու մասին։
Մեր հարցազրույցը կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ մի քանի օր շարունակ չէր իջնում էլեկտրոնային լրատվամիջոցների թոփերից: Դիանայի դիտարկումները հայկական կինոյի և հայ դերասանների մասին դարձավ տարվա ընթացքում համացանցում ամենաքննարկված թեմաներից մեկը:
Մեր ոճային ընթերցողների համար ստեղծեցինք Նորաձևության էջ, որի շրջանակներում հայ հայտնիներից պարզեցինք նրանց դիետաները, դիզայներների հետ քննարկեցինք սեզոնի թրենդներն ու հակաթրենդները, իսկ նորաձև հայտնիների հետ զրուցեցինք իրենց ոճի, բրենդների, հագնվելու կուլտուրայի, առհասարակ, նորաձևության մասին։
Շուշաննա Թովմասյանին հանդիսատեսը հասցրել էր տեսնել տարբեր կերպարներում, բայց ոչ որպես ոճային, թիթիզ ու շոփինգասեր:) BlogNews-ը ոճային ֆոտոշարք արեց Շուշաննա Թովմասյանի հետ, իսկ զրույցի ժամանակ հայկական շոու բիզնեսում առաջին անգամ խոսվեց հագուստի կոնկրետ գների մասին։
Ընթացիկ տարում փորձեցինք չսահմանափակվել միայն շոու բիզնեսով և պարբերաբար անդրադառնալ հասարակական հնչեղություն ունեցող թեմաների։ Այդպիսիններից մեկը եղավ հարցազրույցն ու ֆոտոշարքը հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ 2015 թվականի մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետևանքով վիրավորված և աջ ձեռքը կորցրած լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանի հետ, ով վերադարձել է ծառայության։ Մեր նյութում ներկայացրինք այսօրվա զինվորին՝ խիզախ ու անկոտրուն:
Այսպիսին էր BlogNews-ի 2015-ը, 2016-ին խոստանում ենք ավելի շատ բացառիկ անդրադարձեր ու նոր հետաքրքիր նախագծեր:)
Հեղինակ՝ Ամալյա Հովհաննիսյան
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026