Գվեն Ստեֆանին հղի է. ԶԼՄ-ներ (լուսանկարներ)
Lifestyle1in.am-ը գրում է.
Տաբլոիդները հաստատում են, որ 46-ամյա Գվեն Ստեֆանին երեխայի է սպասում 39-ամյա քանթրի երգիչ Բլեյք Շելթոնից՝ հայտնում է spletnik.ru-ն:
«Գվենը հղի է: Նա և Բլեյքը լի են ուրախությամբ»,- InTouch Weekly պարբերականին հայտնել է աղբյուրը և ավելացրել, որ «նա միշտ ցանկացել է երեխաներ ունենալ, և հիմա նրա երազանքները իրականանում են»:
Հիշեցնենք, որ Գվեն Ստեֆանին և Բլեյք Շելթոնը կես տարուց քիչ է, ինչ հանդիպում են: Եթե լուրերը հաստատվեն, ապա այդ երեխան Շելթոնի համար կլինի առաջինը, իսկ Գվենի համար՝ չորրորդը: Երգչուհին նախկին ամուսնուց՝ Գևին Ռոսդեյլից, արդեն 3 որդի ունի:



