Արդյոք պե՞տք է երեխաներին պատմել իրականութունը Ձմեռ պապի գոյության մասին
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
Շատերի պնդմամբ` երեխաներին խաբել չի կարելի, քանզի դա հոգեբանական վատ ազդեցություն կունենա երեխայի վրա: Իսկ ինչպե՞ս վարվել Ձմեռ Պապիի հանդեպ ունեցած նրանց հվատի հետ: Արդյո՞ք հենց սկզբից պետք է նրանց ասել, որ Ձմեռ պապ գոյություն չունի:
Հոգեբանների համոզմամբ` Ձմեռ պապի հանդեպ հավատը երեխաների մոտ զարգացնում է հրաշքի, ուրախության հանդեպ հավատը: Սա կարևոր է երեխաների մոտ դրական էմոցիաներ ապահովելու և սրտի թրթիռով ինչ-որ բան սպասելու զգացման առումով:
Հոգեբանները խորհուրդ են տալիս պատմել երեխաներին ճշմարտությունը, երբ նրանց մոտ ի հայտ են գալիս կասկածներ և բացատրել նրանց, որ այդ ամենը արվել է նրա համար, որպեսզի նրանք ունակ լինեն հավատալու հրաշքների: