Ամանորին ո՞ւմ նվերին է Սյուզի Մելիքյանն ամենաշատը սպասում
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
Ընդամենը մեկ օրից կմեկնարկի նոր՝ 2016 թվականը: Նախատոնական տրամադրությունը ամեն օր էլ ավելի նկատելի է դառնում, իսկ Life.panoramama.am-ը շարունակում է հետաքրքրվել, թե ինչպե՞ս են տոներին պատրաստվում շոու բիզնեսի ներկայացուցիչները: Այս անգամ մեզ հետ նվերների ընտրության, գալիք տարվա իր սպասելիքների եւ 2016-ը դիմավորելու իր տարբերակով է կիսվել երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանը:
«Մի քանի օր առաջ մեր տան տոնածառը զարդարեցի, ընտրել եմ վարդագույնի եւ բաց կապույտի երանգները: Տոնածառը զարդարելիս առաջին խաղալիքի հետ երազանք եմ մտապահում. իմ մեջ միշտ հավատ կա, որ ամանորյա հրաշք է լինելու, հավատում եմ ամանորյա հեքիաթին»,- պատմեց Սյուզին:

Երգչուհին Ձմեռ պապիկից նյութական ցանկություններ չունի. «Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ հարազատներիս առողջություն եւ երջանկություն բերի: Ւմ ցանկությունները նյութական չեն, թող լինի առողջություն, խաղաղություն, իսկ մնացածին մենք կհասնենք: Կխնդրեմ, որ 2016-ին պահպանվի այն, ինչ ունենք»,- նկատեց նա:
Նվերների հարցում Սյուզին կարեւորում է. «Իհարկե, տոները հաճելի են նաեւ նվերներով, ես շատ սիրում եմ եւ նվիրել, եւ ստանալ»,- նշեց երգչուհին:
Շարունակությունը՝ այստեղ: